Զաքարիա 3։1-10
3 Եւ նա ինձ ցոյց տուաւ մեծ քահանայ Յեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջին. եւ սատանան կանգնել էր նորա աջ կողմին նորան հակառակելու համար։
2 Եւ Տէրն ասեց սատանային. Տէրը քեզ յանդիմանէ, ով սատանայ, եւ Տէրը քեզ յանդիմանէ որ ընտրել է Երուսաղէմին. մի՞թէ սա կրակիցն ազատուած խանձող չէ։
3 Եւ Յեսու կեղտոտ հագուստներ էր հագել եւ կանգնել հրեշտակի առաջին։
4 Եւ նա պատասխանեց ու ասեց իր առաջը կանգնողներին թէ Հեռացրէք նորա վերայից այդ կեղտոտ հագուստները. եւ նորան ասեց. Տես՝ ես քո վերայից վեր առայ քո անօրէնութիւնը, եւ քեզ պատուական զգեստներ եմ հագցնում։
5 Եւ ես ասեցի, որ նորա գլխին մաքուր խոյր դնեն. եւ մաքուր խոյր դրին նորա գլխին եւ հանդերձներ հագցրին նորան. եւ Տիրոջ հրեշտակը կանգնած էր։
6 Եւ Տիրոջ հրեշտակը վկայեց Յեսուին եւ ասեց.
7 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Եթէ իմ ճանապարհներովը գնաս, եւ եթէ իմ պահպանութիւնը պահես, այն ժամանակ դու էլ իմ տունը կ’դատես, եւ իմ սրահերն էլ կ’պահես, եւ ես քեզ ընթացք* կը տամ այս կանգնողների մէջ։
8 Մէկ լսիր, ով մեծ քահանայ Յեսու, դու եւ քո առաջին նստող բարեկամներդ, որ նորանք նշանի մարդիկ են. որովհետեւ ահա ես պիտի բերեմ իմ ծառայ՝ Շառաւիղին։
9 Որովհետեւ ահա այն քարը, որ դրել եմ Յեսուի առաջին. մէկ քարի վերայ եօթը աչքը կայ, ահա ես փորագրում եմ նորա փորագիրը, ասում է Զօրաց Տէրը, եւ այն երկրի անօրէնութիւնը պիտի մէկ օրում վեր առնեմ։
10 Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, դուք միմեանց կ’կանչէք որթի տակը եւ թզենիի տակը։
Ծանոթագրություններ
^ 3։7 Կամ՝ առաջնորդ և կամ՝ ճեմելիք։