Զաքարիա 4։1-14

4  Եւ ետ դառաւ ինձ հետ խօսող հրեշտակը եւ ինձ զարթեցրեց ինչպէս որ մի մարդ կ’զարթեցնեն իր քնիցը։  Եւ ինձ ասեց. Ի՞նչ ես տեսնում դու. եւ ես ասեցի. Տեսնում եմ որ ահա մի բոլորովին ոսկի աշտանակ եւ մի բաժակ նորա գագաթին, եւ եօթը ճրագ նորա վերայ, եւ եօթը խողովակներ այն եօթը ճրագների համար, որ նորա գագաթին են։  եւ երկու ձիթենի նորա կշտին՝ մէկը բաժակի աջ կողմիցը եւ մէկը նորա ձախ կողմիցը։  Եւ ես պատասխանեցի եւ ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին թէ Սորանք ի՞նչ են, տէր իմ։  Եւ ինձ հետ խօսող հրեշտակը պատասխանեց ինձ եւ ասեց. Մի՞թէ չ’գիտես թէ սորանք ինչ են. եւ ես ասեցի. Ոչ, տէր իմ։  Եւ նա պատասխանեց եւ ասեց ինձ թէ Սա Տիրոջ խօսքն է առ Զօրաբաբէլ՝ ասելով. Ոչ թէ զօրութիւնով, եւ ոչ թէ ոյժով, այլ իմ հոգովը, ասում է Զօրաց Տէրը։  Դու ո՞վ ես, ով մեծ սար. դու Զօրաբաբէլի առաջին մի դաշտ ես. եւ նա դուրս պիտի հանէ գլխի քարը աղաղակներով Շնո՜րհք, շնո՜րհք նորան։  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Զօրաբաբէլի ձեռքերն են հիմնել այս տունը, եւ նորա ձեռքերն էլ պիտի աւարտեն. եւ կ’գիտենաս, որ Զօրաց Տէրն է ինձ ձեզ մօտ ուղարկել։ 10  Որովհետեւ ո՞վ է փոքր բաների օրը անարգում. եւ ուրախանում ու նայում են Զօրաբաբէլի ձեռքի կապարագնտակին, սորանք եօթնեանք Տիրոջ աչքերն են, որոնք ման են գալիս բոլոր երկրումը։ 11  Եւ ես պատասխան տուի ու ասեցի նորան. Ի՞նչ են այս երկու ձիթենիքը աշտանակի աջ կողմին եւ նորա ձախ կողմին։ 12  Եւ երկրորդ անգամ պատասխանեցի եւ ասեցի նորան. Ի՞նչ են այս երկու ձիթենիի հասկերը, որոնք երկու ոսկի խողովակների միջով ոսկի իւղը թափում են իրանցից։ 13  Եւ նա ինձ ասեց թէ Մի՞թէ չ’գիտես թէ սորանք ինչ են. եւ ես ասեցի. Ոչ, տէր իմ։ 14  Եւ նա ասեց. սորանք են երկու օծեալները, որոնք կանգնում են բոլոր երկրի Տիրոջ առաջին։

Ծանոթագրություններ