Զաքարիա 5։1-11

5  Եւ ես ետ դառայ ու աչքերս բարձրացրի եւ տեսայ, եւ ահա մի թռչող տոմս։  Եւ նա ինձ ասեց. Ի՞նչ ես տեսնում դու. եւ ես ասեցի. Ես մի թռչող տոմս եմ տեսնում, երկայնութիւնը քսան կանգուն, եւ լայնութիւնը տասը կանգուն։  Եւ նա ինձ ասեց. Սա բոլոր երկրի երեսի վերայ դուրս եկող անէծքն է, որովհետեւ ամեն գողութիւն անող այս կողմին համեմատ պիտի ջնջուի. իսկ երդում անողը միւս կողմին համեմատ պիտի ջնջուի։  Ես նորան հանել եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ նա պիտի մտնէ գողանողի տունը եւ իմ անունովը սուտ երդում անողի տունը, եւ նորա տան մէջ պիտի օթեւանէ եւ նորան պիտի սպառէ նորա փայտերովն ու քարերովը։  Եւ ինձ հետ խօսող հրեշտակը դուրս եկաւ եւ ինձ ասեց. Մէկ աչքերդ բարձրացրու եւ մտիկ տուր, թէ ինչ է այս դուրս եկողը։  Եւ ես ասեցի. Ի՞նչ է. եւ նա ասեց. Սա նորանց աչքերն են բոլոր երկրումը։  Եւ ահա մի կապարեայ տաղանդ վեր բարձրացուեցաւ, եւ ահա մի կին՝ նստած արդուի մէջ։  Եւ նա ասեց. Սա Չարութիւնն է, եւ նորան գցեց արդուի մէջը, եւ կապարագնտակն էլ գցեց նորա բերանին։  Եւ ես բարձրացրի աչքերս եւ մտիկ տուի, եւ ահա երկու կին էին դուրս գալիս, եւ քամի կար նորանց թեւերումը, եւ նորանք արագիլի թեւերի պէս թեւեր ունէին, եւ նորանք վեր առան այն արդուն երկրի ու երկնքի մէջտեղը։ 10  Եւ ես ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին. Սորանք ո՞ւր են տանում այդ արդուն։ 11  Եւ նա ասեց ինձ. Որպէս զի նորա համար տուն շինեն Սենաարի երկրումը, եւ պիտի հաստատուի, եւ այնտեղ պիտի դրուի իր խարսխի վերայ։

Ծանոթագրություններ