Զաքարիա 7։1-14

7  Եւ եղաւ որ Դարեհ թագաւորի չորրորդ տարումը Տիրոջ խօսքը եղաւ Զաքարիային իններորդ ամսի՝ այսինքն Քասղեւի չորսին,  Երբոր Սարասարին եւ Ռէկէմմելէքին եւ նորա մարդկանցը Աստուծոյ տունը ուղարկեցին, որ Տիրոջ առաջին աղօթք մատուցանեն.  Ասելով Զօրաց Տիրոջ տան վերայ եղող քահանաներին եւ մարգարէներին. Արդեօ՞ք լաց լինեմ հինգերորդ ամիսը ինձ պահելով, ինչպէս որ այսքան տարիներ արել եմ։  Եւ Զօրաց Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Ասիր այս երկրի բոլոր ժողովրդին եւ քահանաներին թէ Երբոր ծոմ էիք պահում եւ սուգ անում հինգերորդ ու եօթերորդ ամիսները ահա այս եօթանասուն տարին, մի՞թէ ինձ համար էիք ծոմ պահում։  Եւ երբոր ուտում էիք, ու երբոր խմում էիք, մի՞թէ ձեզ համար չէիք ուտում եւ ձեզ համար խմում։  Մի՞թէ նոյն խօսքերը չ’հրատարակեց Տէրը առաջի մարգարէների ձեռովը, քանի որ Երուսաղէմը եւ նորա շրջակայ քաղաքները շէն եւ հանգիստ էին, եւ հարավային ու դաշտային կողմերը շէն էին։  Եւ Տիրոջ խօսքը եղաւ Զաքարիային ասելով.  Այսպէս է ասում Զօրաց Տէրը թէ Արդար դատաստան արէք, եւ ողորմութիւն ու գթութիւն արէք ամեն մէկդ իր եղբօրը. 10  Եւ որբեւայրիին ու որբին, օտարականին ու տնանկին մի զրկէք, եւ միմեանց դէմ չարութիւն մի մտածէք ձեր սրտերումը։ 11  Բայց նորանք մերժեցին ականջ դնել, եւ ուսը խոտորեցրին, եւ իրանց ականջները ծանրացրին որ չ’լսեն։ 12  Եւ իրանց սիրտը անդամանդի պէս չինեցին, որ չ’լսեն օրէնքը եւ այն խօսքերը որ Զօրաց Տէրը իր հոգովը առաջի մարգարէների ձեռովը ուղարկեց. եւ մեծ բարկութիւն եղաւ Զօրաց Տիրոջ կողմանէ։ 13  Եւ եղաւ որ ինչպէս նա կանչեց, ու նորանք չ’լսեցին, այնպէս էլ նորանք կանչեցին եւ ես չ’լսեցի, ասում է Զօրաց Տէրը։ 14  Եւ ես փոթորիկով քշեցի նորանց ամեն ազգերի մէջ, որոնց նորանք չ’գիտէին, եւ երկիրը ամայացաւ նորանց ետեւից անցուդարձից, եւ ցանկալի երկիրը ամայի արին։

Ծանոթագրություններ