Թվեր 1։1-54

1  Եւ Եհովան խոսեց Մովսէսի հետ Սինայի անապատումը ժողովքի խորանի մէջ նորանց Եգիպտոսի երկրից դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի մէկին ասելով.  Առէք Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի համարը իրանց ազգատոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը:  Իսրայէլի մէջ բոլոր պատերազմի գնացողները՝ քսան տարեկանից վեր համարեցէք նորանց իրանց գունդերի համեմատ դու եւ Ահարօնը:  Եւ ձեզ հետ ամեն մէկ ցեղիցը մէկ մարդի լինի սորանց ամեն մէկն իր հօր տան իշխանը լինի:  Եւ ձեզ հետ կանգնելու մարդկանց անունները սորանք են. Ռուբենից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը.  Շմաւոնից՝ Սուրիսադայի որդի Սաղամիէլը.  Յուդայից՝ Ամինադաբի որդի Նաասոնը.  Իսաքարից՝ Սովգարի որդի Նաթանայէլը.  Զաբուղոնից՝ Քեղոնի որդի Եղիաբը. 10  Յովսէփի որդիներից՝ Եփրեմից՝ Ամիուդի որդի Եղիսաման, Մանասէից՝ Փադասուրի որդի Գամաղիէլը. 11  Բենիամիինից՝ Գեդէ՝ոնի որդի Աբիդանը. 12  Դանից՝ Ամիսադայի որդի Աքիեզերը. 13  Ասերից՝ Եքրանի որդի Փաքիէլը. 14  Գադից՝ Դագուէլի որդի Եղիասափը. 15  Նեփթաղիմից՝ Ենանի որդի Աքիրէն: 16  Սորանք էին ժողովքի երեւելիները՝ իրանց հայրերի ցեղերի իշխանները՝ Իսրայէլի հազարապետները: 17  Եւ Մովսէսն ու Ահարօնն առան այս մարդկանցը, որ անուններով յիշուեցան. 18  Եւ երկրորդ ամսի մէկին բոլոր ժողովքը ժողովեցին եւ ազգագրուեցան իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր՝ ամենքը համարուելով իրանց անունների թիւովը: 19  Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց, եւ նա այնպէս համարեց նորանց Սինա անապատումը: 20  Եւ Իսրայէլի անդրանիկ որդի՝ Ռուբենի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը. 21  Ռուբենի ցեղից համարուածները քառասունեւվեց հազար հինգ հարիւր հոգի: 22  Շմաւոնի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը 23  Շմաւոնի ցեղից համարուածները յիսունեւինը հազար երեք հարիւր հոգի: 24  Գադի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը 25  Գադի ցեղից համարուածները քառասունեւհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգի։ 26  Յուդայի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը 27  Յուդայի ցեղից համարուածները եօթանասունեւչորս հազար վեց հարիւր հոգի։ 28  Իսաքարի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը 29  Իսաքարի ցեղից համարուածները յիսունեւչորս հազար չորս հարիւր հոգի։ 30  Զաբուղոնի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը 31  Զաբուղոնի ցեղից համարուածները յիսունեօթը հազար չորս հարիւր հոգի։ 32  Յովսէփի որդիներից Եփրեմի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը 33  Եփրեմի ցեղից համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի։ 34  Մանասէի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը 35  Մանասէի ցեղից համարուածները երեսուներկու հազար երկու հարիւր հոգի։ 36  Բենիամինի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը 37  Բենիամինի ցեղից համարուածները երեսունեւհինգ հազար չորս հարիւր հոգի։ 38  Դանի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը 39  Դանի ցեղից համարուածները վաթսունեւերկու հազար եօթը հարիւր հոգի։ 40  Ասերի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը 41  Շմաւոնի ցեղից համարուածները քառասունեւմեկ հազար հինգ հարիւր հոգի։ 42  Նեփթաղիմի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը 43  Նեփթաղիմի ցեղից համարուածները յիսունեւերեք հազար չորս հարիւր հոգի: 44  Սորանք են այն համարուածները, որ համարեցին Մովսէսը եւ Ահարօնը եւ Իսրայէլի իշխանները, տասնեւերկու մարդիկ, ամեն մէկն իր հայրերի տան կողմիցն էին: 45  Ես այսպէս Իսրայէլի որդկանց ամենն իրանց հայրերի տների համեմատ Իսրայէլի մէջ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները համարուեցան. 46  Եւ բոլոր համարուածները վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի: 47  Բայց Ղեւտացիներն իրանց հայրերի ցեղովը սորանց մէջ չ’համարուեցան: 48  Եւ Եհովան խօսել էր Մովսէսի հետ ասելով. 49  Միայն Ղեւտացիների ցեղը չ’համարես եւ նորանց գումարը չ’առնես Իսրայէլի որդկանց հետ. 50  Բայց դու Ղեւտացիներին կարգիր վկայութեան խորանի եւ նորա բոլոր կարասիների եւ նորա վերաբերեալ բոլոր բաների համար. նորանք վեր առնեն խորանը եւ նորա բոլոր կարասիները, եւ նորան սպասաւորուիւն անեն. եւ խորանի շուրջումը բանակ տան: 51  Եւ խորանը չուելիս՝ Ղեւտացիներն իջեցնեն նորան, եւ խորանն իջեւան անելիս՝ Ղեւտացիները կանգնեցնեն նորան՝ եւ նորան մօտեցող օտարականը պիտի մեռցնուի: 52  Եւ Իսրայէլի որդիքն իրանց գունդերովն ամեն մէկն իր բանակի մօտ իջեւան անեն: 53  Բայց Ղեւտացիները վկայութեան խորանի շուրջումը բանակ տան, որ Իսրայէլի որդկանց ժողովքի վերայ բարկութիւն չ’լինի, եւ Ղեւտացիները վկայութեան խորանի պահպանութիւնն անեն: 54  Եւ Իսրայէլի որդիքը այն բոլոր պէս արին, որ Եհովան Մովսէսին պատուիրել էր, այնպէս արին:

Ծանոթագրություններ