Թվեր 10։1-36

10  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Քեզ համար երկու հատ արծաթի փող շինէ. ճախարակեայ շինես նորանց, որ ժողովքը կանչելու համար եւ բանակների չուելու համար լինեն քեզ համար։  Եւ երբոր նորանց երկուսը հնչեցնեն, բոլոր ժողովքը քեզ մօտ ժողովուին ժողովքի խորանի դուռը։  Եւ եթէ մէկը հնչեցնեն, իշխանները՝ իսրայէլի հազարապետները քեզ մօտ պիտի ժողովուին։  Եւ երբոր ազդարարութեան համար հնչեցնէք, արեւելքումն իջեւան անող բանակները չուեն։  Եւ երբոր ազդարարութեան համար հնչեցնէք, հարաւային կողմումն իջեւան անող բանակները չուեն. նորանց չուելու համար ազդարարութիւն հնչեցնեն։  Եւ ժողովուրդը ժողովելիս պիտի հնչեցնէք, բայց ազդարարութիւն չ’անէք։  Ահարօնի որդիքը՝ քահանաները հնչեցնեն փողերը, եւ սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի ձեզ համար։  Եւ եթէ պատերազմի գնաք ձեր երկրի մէջ ձեզ նեղութիւն տուող թշնամու դէմ, փողերով ազդարարութիւն անէք, եւ դուք կ’յիշուիք ձեր Եհովայ Աստուծոյ առաջին. ես եմ Եհովան ձեր Աստուածը։ 10  Եւ ձեր ուրախութեան օրը՝ եւ ձեր տօների եւ ձեր ամսագլուխների փողերը հնչեցնէք ձեր ողջակէզների վերայ եւ ձեր խաղաղութեան զոհերի վերայ, որ ձեզ համար յիշատակ լինեն ձեր Աստուծոյ առաջին. ես եմ Եհովան ձեր Աստուածը։ 11  Եւ եղաւ երկրորդ տարին երկրորդ ամսի քսանին, որ վկայութեան խորանի վերայից ամպը վերացաւ։ 12  Եւ Իսրայէլի որդիքն իրանց գնացքի համեմատ չուեցին Սինայ անապատից. եւ ամպը կանգնեց Փառանի անապատումը։ 13  Եւ առաջի անգամը չուեցին Եհովայի հրամանին համեմատ որ Մովսէսի ձեռքով տրուած էր։ 14  Եւ առաջ չուեց Յուդայի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը եւ նորա գունդի վերայ Ամինադաբի որդի Նաասոնն էր։ 15  Եւ Իսաքարի որդկանց ցեղի գունդի վերայ Սովգարի որդի Նաթանայէլն էր։ 16  Եւ Զաբուղոնի որդկանց ցեղի գունդի վերայ Քեղոնի որդի Եղիաբն էր։ 17  Եւ խորանն իջեցրին, եւ չուեցին խորանը վեր առնող Գերսոնի որդիքը և Մերարիի որդիքը։ 18  Եւ չուեց Ռուբենի բանակի դրօշակն իրանց գունդերովը, եւ նորա գունդի վերայ Սեդիուրի որդի Եղիսուրն էր։ 19  Եւ Շմաւոնի որդկաց ցեղի գունդի վերայ Սուրիսադայի որդի Սաղամիէլն էր։ 20  Եւ Գադի որդկանց ցեղի գունդի վերայ Դագուէլի որդի Եղիասափն էր։ 21  Եւ չուեցին սրբարանը վեր առնող Կահաթեանները եւ խորանը կանգնեցնում էին մինչեւ նորանց գալը։ 22  Եւ չուեց Եփրեմի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը եւ նորա գունդի վերայ Ամիուդի որդի Եղիսաման էր։ 23  Եւ Մանասէի որդկանց ցեղի գունդի վերայ Փադասուրի որդի Գամաղիէլն էր։ 24  Եւ Բենիամինի որդկանց ցեղի գունդի վերայ Գեդէօնիի որդի Աբիդանն էր։ 25  Եւ չուեց Դանի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը բոլոր բանակների ետեւից եւ նորա գունդի վերայ Ամիսադայի որդի Աքիեզերն էր։ 26  Եւ Ասերի որդկանց ցեղի գունդի վերայ Եքրանի որդի Փագիէլն էր։ 27  Եւ Նեփթաղիմի որդկանց ցեղի գունդի վերայ Ենանի որդի Աքիրէն էր։ 28  Այս էր Իսրայէլի որդկանց չուելն իրանց գունդերովը, եւ չուեցին։ 29  Եւ Մովսէսն ասեց Յոբաբին այսինքն Մադիանացի Ռագուէլի որդուն, որ Մովսէսի աներն էր. Մենք չուում ենք այն տեղ՝ որի համար Եհովան ասեց թէ Ձեզ եմ տալու այն. մեզ հետ եկ եւ բարիք կ’անենք քեզ. որովհետեւ Եհովան Իսրայէլի հետ բարիք խօսեց։ 30  Եւ նա ասեց նորան. Չեմ գալ, այլ կ’գնամ իմ երկիրը եւ իմ ազգականների մօտ։ 31  Եւ նա ասեց. Խնդրեմ մեզ մի թողիր. որովհետեւ անապատի մէջ մեր իջեւան անելու տեղերը գիտես, եւ մեզ համար աչք եղիր։ 32  Եւ եթէ մեզ հետ գնալու լինես, ինչ բարութիւն որ Եհովան մեզ մարիք անէ, մենք էլ քեզ նոյն բարութիւնը կ’անենք։ 33  Եւ նորանք Եհովայի սարիցը երեք օրուայ ճանապարհ չուեցին. եւ Եհովայի ուխտի տապանակն երեք օրուայ ճանապարհ չուեց նորանց առաջին նորանց համար հանգստութեան տեղ գտնելու։ 34  Եւ Եհովայի ամպը նորանց վերայ էր ցերեկները՝ երբ բանակից չուում էին։ 35  Եւ տապանակը չուելիս Մովսէսն ասում էր. Վեր կաց, Եհովայ, եւ ցրւուեն քո թշնամիները եւ փախչեն քեզ ատողները քո առաջից։ 36  Իսկ նա մնալիս՝ ասում էր. Դարձիր, Եհովայ, դէպի Իսրայէլի հազարների բիւրաւորները։

Ծանոթագրություններ