Թվեր 12։1-16

12  Եւ Մարիամն ու Ահարօնը Մովսէսի դէմ խօսեցին՝ նորա առած Եթէովպացի կնոջ պատճառով, ըստ որում Եթէովպացի կին էր առել.  Եւ ասեցին. Մի՞թէ Եհովան միայն Մովսէսի ձեռքովը խօսեց. չէ՞ որ մեր ձեռքովն էլ խօսեց. եւ Եհովան լսեց։  Եւ Մովսէս մարդը շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի։  Եւ իսկոյն Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին եւ Մարիամին. Դուք երեքդ էլ դուրս ելէք եկէք ժողովքի խորանը. եւ երեքն էլ դուրս եկան։  Եւ Եհովան իջաւ ամպի սիւնովն եւ խորանի դրանը կանգնեց. եւ Ահարօնին եւ Մարիամին կանչեց. եւ երկուսն էլ դուրս եկան։  Եւ ասեց. Հիմա իմ խօսքը լսեցէք, եթէ ձեզանից մէկը մարգարէ լինի, ես Եհովաս ինձ տեսիլքի մէջ կ’ճանաչեցնեմ նորան, կամ երազով կ’խօսեմ նորա հետ։  Բայց այնպէս չէ իմ ծառան Մովսէսը, որ իմ բոլոր տան մէջ հաւատարիմ է.  Նորա հետ բերանէ բերան եմ խօսում եւ յայտնապէս, եւ ոչ թէ առակով, եւ ա Եհովայի կերպարանքը տեսնում է, ի՞նչու չ’վախեցիք իմ ծառայ Մովսէսի դէմ խօսելու։  Եւ Եհովայի բարկութիւնը նորանց վերայ բորբոքուեց եւ գնաց։ 10  Եւ ամպը վերացաւ խորանի վերայից, եւ ահա Մարիամը ձիւնի պէս բորոտ եղաւ. եւ Ահարօնը Մարիամին նայեց, եւ ահա բորոտ էր։ 11  Եւ Ահարօնն ասեց Մովսէսին. Ոհ, տէր իմ, աղաչեմ մեր վերայ մեղք մի դնիր. որովհետեւ յիմարութիւն արինք, եւ մեղք գործեցինք. 12  Թող նա չ’նմանուի այն մեռածին, որ իր մօր արգանդիցը դուրս գալիս՝ մարմնի կէսը սպառուած է։ 13  Եւ Մովսէսն աղաղակեց Եհովային ասելով. Խնդրեմ, ով Աստուած, խնդրեմ՝ բժշկիր նորան։ 14  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Եթէ նորա հայրը միայն նորա երեսին թքնելու լինէր, մի՞թէ եօթն օր չէր ամաչիլ. թող եօթն օր բանակիցը դուրս արգելուած պահուի եւ յետոյ ընդունուի։ 15  Եւ Մարիամը բանակից դուրս եօթն օր արգիլուած մնաց. եւ ժողովուրդը չ’չուեց մինչեւ Մարիամի ընդունուիլը։ 16   Եւ յետոյ ժողովուրդը Ասերովթից չուեցին, և Փառանի անապատումը իջեւան արին։

Ծանոթագրություններ