Թվեր 15։1-41

15  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց.  Երբոր մտնէք ձեր բնակութեան երկիրը, որն ես ձեզ կ’տամ,  Եւ պատարագ մատուցանէք Եհովային ողջակէզ կամ զոհ մէկ ուխտ կատարելու կամ կամաւոր ընծայի համար կամ ձեր տօներին, որ Եհովային անոյշ հոտ նուիրէք արջառներից կամ ոչխարներից,  Այն ժամանակ մատուցանողը մատուցանէ իր պատարագը Եհովային հացի նուէրի համար հիմենի չորրորդ մասը իւղով զանգուած մէկ տասանորդ բարակ ալիւր։  Եւ հիմենի չորրորդ մասը գինի թափելու նուէր անես ողջակէզի կամ զոհի հետ մէկ գառի համար.  Կամ մի խոյի համար՝ հացի նուէր անես երրորդ մասը իւղով զանգուած երկու տասանորդ բարակ ալիւր.  Եւ թափելու նուէրի համար հիմենի երրորդ մասը գինի մատուցանես անոյշ հոտ Եհովայի համար։  Եւ երբոր Եհովային զուարակ մատուցանես իբրեւ ողջակէզ կամ զոհ ուխտ կատարելու համար՝ կամ խաղաղութեան պատարագի համար,  Այն ժամանակ զուարակի հետ կէս հիմէն իւղով զանգուած երեք տասանորդ բարակ ալիւրից հացի նուէր մատուցանես. 10  Եւ գինի մատուցանես թափելու նուէրի համար կէս հիմէն. սա Եհովայի համար անուշահոտ պատարագ է։ 11  Ամեն մէկ հատ զուարակի կամ խոյի համար՝ կամ ոչխարի կամ այծի համար այսպէս լինի։ 12  Ձեր պատրաստելու թիւին համեմատ ամեն մէկն այնպէս անէք։ 13  Երկրի ամեն բնակը այս բաներն այսպէս անէ, Եհովային անուշահոտ պատարագ մատուցանելու համար։ 14  Եւ եթէ ձեզ մօտ պանդխտացած օտարականը՝ կամ ձեր ազգերի մէջ բնակողը՝ Եհովայի համար անուշահոտ պատարագ անելու լինի, ձեր արածի պէս նա էլ այսպէս անէ։ 15  Ով ժողովք, ձեզ համար եւ պանդխտացած օտարականի համար մէկ կանոն լինի, ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոնով, ինչպէս դուք՝ այնպէս լինի օտարականն էլ Եհովայի առաջին։ 16  Ձեզ համար եւ ձեզ մօտ պանդխտացած օտարականի համար մէկ օրէնք մէկ կարգադրութիւն լինի։ 17  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 18  Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Երբ որ այն երկիրը մտնէք, ուր որ ես ձեզ կ’տանեմ, 19  Եւ լինի որ երբ այն երկրի հացիցն ուտէք, բարձրացնելու ընծայ մատուցանէք Եհովային. 20  Ձեր առաջին խմորիցը մի շօթ բարձրացնելու պատարագ մատուցանէք. կալի բարձրացնելու պատարագի պէս սա էլ բարձրացնէք։ 21  Ձեր առաջին խմորիցը բարձրացնելու պատարագ մատուցանէք Եհովային ձեր ազգերումը։ 22  Իսկ եթէ սխալուիք եւ չ’անէք այս բոլոր պատուիրանքները՝ որ Եհովան ասեց Մովսէսին, 23  Որ ամենը ձեզ պատուիրեց Եհովան Մովսէսի ձեռքովը այն օրից որ Եհովան պատուիրեց եւ այնուհետեւ մինչեւ ձեր ազգերը. 24  Եւ լինի որ եթէ ժողովքը չ’իմանալով սխալմամբ յանցանք գործէ, այն ժամանակ բոլոր ժողովքը Եհովայի համար իբր անուշահոտ ողջակէզ մէկ զուարակ մատուցանէ եւ նորա հացի նուէրը եւ թափելու նուէրը ըստ օրինի եւ իբր մեղքի պատարագ այծերիցը մէկ նոխազ։ 25  Եւ քահանան քաւութիւն անէ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի համար, եւ թողութիւն լինի նորանց, որովհետեւ սխալմունք էր, եւ նորանք իրանց պատարագը Եհովային բերեն եւ իրանց մեղքի պատարագը Եհովայի առաջին, իրանց սխալմունքի համար։ 26  Եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի եւ նորանց մէջը պանդխտացած օտարականներին թողութիւն կ’լինի, որովհետեւ բոլոր ժողովրդի համար սխալմունք էր։ 27  Եւ եթէ մի անձ սխալմամբ մեղք գործէ, այն ժամանակ մեղքի պատարագի համար մէկ տարեկան էգ այծ բերէ։ 28  Եւ քահանան քաւութիւն անէ սխալմամբ մեղք գործող անձի համար, Եհովայի առաջին սխալմամբ մեղք գործելիս նորա համար քաւութիւն անէ եւ նորան թողութիւն կ’լինի։ 29  Իսրայէլի որդկանց միջի բնակի համար, եւ նորանց մէջ պանդխտացած օտարականի համար մէկ օրէնք ունենաք սխալմամբ մեղք գործողի համար։ 30  Բայց այն անձը որ բարձրացած ձեռքով մեղք գործէ՝ թէ երկրի բնակը լինի թէ օտարական՝ նա Եհովային է նախատում, այն անձը իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ։ 31  Որովհետեւ Եհովայի խօսքը արհամարհեց եւ նորա պատուիրանքը զանց արաւ. այն անձը անպատճառ պիտի կորչի. նորա անօրէնութիւնը իր վերայ լինի։ 32  Եւ երբ Իսրայէլի որդիքը անապատումն էին, մի մարդ գտան՝ շաբաթ օրը փայտ ժողովելիս։ 33  Եւ այն փայտ ժողովողին գտնողները նորան բերին Մովսէսի եւ Ահարօնի եւ բոլոր ժողովքի մօտ։ 34  Եւ բանտարկեցին նորան, որովհետեւ վճռուած չէր, թէ ինչ պէտք է անուէր նորան։ 35  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այն մարդը անպատճառ պիտի մեռցնուի, բոլոր ժողովքը բանակիցը դուրս քարերով քարկոծեն նորան։ 36  Եւ բոլոր ժողովքը բանակից դուրս հանեցին նորան եւ քարերով քարկոծեցին նորան, եւ նա մեռաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։ 37  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 38  Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց, որ իրանց համար ծոպեր շինեն իրանց հանդերձների քղանցքների վերայ իրանց ազգերի մէջ. եւ քղանցքի ծոպերի վերայ մի կապոյտ ժապաւէն դնեն. 39  Եւ այն ձեզ համար ծոպ լինի, որ դուք տեսնէք այն եւ Եհովայի բոլոր պատուիրանքները ձեր միտքը բերէք եւ անէք նորանց ու չ’հետեւէք ձեր սրտերին եւ ձեր աչքերին, որոնց ետեւից դուք մոլորվում էք*. ։ 40  Որպէս զի ձեր միտքը բերէք եւ անէք իմ բոլոր պատուիրանքները եւ սուրբ լինէք ձեր Աստուծոյ համար։ 41  Ես եմ ձեր Եհովայ Աստուածը, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի, որ ձեզ համար Աստուած լինեմ. եմ ես Եհովան՝ ձեր Աստուածը։

Ծանոթագրություններ

15։39 Եբր. Պոռնկութիւն էք անում։