Թվեր 17։1-13

17  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ առ նորանցից իրանց հայրերի տների համեմատ մէկ մէկ գաւազան՝ այսինքն իրանց հայրերի տների բոլոր իշխաններից տասնեւերկու գաւազան. ամեն մարդի անունը իր գաւազանի վերայ գրիր։  Եւ Ահարօնի անունը գրիր Ղեւիի գաւազանի վերայ. որովհետեւ նորանց հայրերի տան իշխանի համար մէկ գաւազան պիտի լինի.  Եւ նորանց դնես ժողովքի խորանումը վկայութիւնի առաջին, ուր որ ձեզ պիտի հանդիպեմ։  Եւ կ’լինի այն մարդի գաւազանը, որին որ ես ընտրել եմ, կը ծաղկէ, եւ ես կ’դադարեցնեմ ինձանից Իսրայէլի որդկանց տրտունջը, որոնք տրտնջում են ձեզ վերայ։  Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց հետ, եւ նորանց բոլոր իշխաններն իրանց հայրերի տների համեմատ՝ տասնեւերկու գաւազան տուին նորան, ամեն մէկ գաւազան տուին նորան, ամեն մէկ իշխանի համար մէկ մէկ գաւազան, եւ Ահարօնի գաւազանը նորանց գաւազանների միջումն էր։  Եւ Մովսէսը դրաւ գաւազանները Եհովայի առաջին վկայութեան խորանումը։  Եւ եղաւ որ հետեւեալ օրը Մովսէսը վկայութեան խորանը մտաւ. եւ ահա Ղեւիի տան կողմից տրուած Ահարօնի գաւազանը ծաղկել էր, եւ ծլեց եւ ծաղկեց եւ նուշեր հասցրեց։  Եւ Մովսէսը բոլոր գաւազանները Եհովայի առաջից դուրս հանեց Իսրայէլի բոլոր որդկանց առաջը եւ նորանք տեսան. եւ ամեն մէկն իր գաւազանն առաւ։ 10  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ետ դարձրու Ահարօնի գաւազանը վկայութիւնի առաջին որ ապստամբների համար իբրեւ նշան պահուի, եւ նորանց տրտունջը ինձանից վեր առնես որ չ’մեռնեն։ 11  Եւ Մովսէսն արաւ ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր, այնպէս արաւ։ 12  Եւ Իսրայէլի որդիքը խօսեցին Մովսէսի հետ ասելով. Ահա մեռնում ենք, կորչում ենք. մենք ամենքս կորչում ենք. 13  Ամեն ով որ Եհովայի խորանին մօտենայ՝ մեռնում է. միթէ՞ ամենքս էլ մեռնե՞նք։

Ծանոթագրություններ