Թվեր 23։1-30

23  Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Այստեղ ինձ համար եօթը սեղան շինիր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ եւ եօթը խոյ պատրաստիր։  Եւ Բաղակը Բաղաամի ասածին պէս արաւ. եւ Բաղակն ու Բաղաամն ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ ու մէկ խոյ մատուցրին։  Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Դու քո ողջակէզի մօտ կանգնիր, եւ ես գնամ, գուցէ Եհովան իմ առաջը դուրս գայ, եւ ինչ բան որ ինձ ցոյց տայ՝ քեզ կ’ասեմ. եւ գնաց բլրագագաթը։  Եւ Աստուած Բաղաամին հանդիպեց, եւ նա ասեց նորան. Եօթը սեղան պատրաստեցի, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրի։  Եւ Եհովան Բաղաամի բերանը խօսք դրաւ եւ ասեց. Դարձիր Բաղակի մօտ. եւ այսպէս խօսիր։  Եւ նա դարձաւ նորա մօտ. եւ ահա իր ողջակէզի մօտ կանգնել էր՝ ինքը եւ Մովաբի բոլոր իշխանները։  Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց.Արամից բերաւ ինձ Մովաբի թագաւոր Բաղակը,Արեւելեան սարերից.Թէ եկ անիծիր Յակոբին ինձ համար,Եւ եկ նզովիր Իսրայէլին։  Ինչպէս անիծեմ, որ Աստուած չէ անիծում,Եւ ի՞նչպէս նզովեմ, որ Եհովան չէ նզովում.   Որովհետեւ ապառաժների գլխից տեսնում եմ նորան,Եւ բլուրներից նայում եմ նորան։ Ահա այս ժողովուրդը առանձին պիտի բնակուէ,Եւ ազգերի հետ պիտի չ’հաշուի։ 10  Ո՞վ կ’համարէ Յակոբի փոշին,Եւ կ’հաշուէ՞ Իսրայէլի քառորդը.Իմ անձը արդարների մահովը մեռնէ,Եւ իմ վախճանը լինի նորանցի պէս։ 11  Եւ Բաղակն ասեց Բաղաամին.Ի՞նչ ես անում ինձ, իմ թշնամիներին անիծելու համար բերի քեզ եւ ահա դու բոլորովին օրհնո՞ւմ ես։ 12  Եւ նա պատասխանեց եւ ասեց. Մի՞թէ չ’զգուշանամ այն խօսելու ինչ որ Եհովան իմ բերանն է դնում։ 13  Եւ Բաղակն ասեց նորան. Աղաչում եմ՝ ինձ հետ մի ուրիշ տեղ եկ որ այնտեղից տեսնես նորանց, նորանց մէկ ծայրը կ’տեսնես, եւ նորանց ամենը չես տեսնիլ. եւ այնտեղից անիծիր նորանց ինձ համար։ 14  Եւ տարաւ նորան Փասգայի գլուխը Սօփիմի արտը, եւ եօթը սեղան շինեց, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրեց։ 15  Եւ ասեց Բաղակին. Դու այստեղ քո ողջակէզի մօտ կանգիր, եւ ես այնտեղ Եհովային դիմաւորեմ։ 16  Եւ Եհովան Բաղաամի առաջին դուրս եկաւ, եւ նա նորա բերանը խօսք դրաւ եւ ասեց. Բաղակի մօտ դարձիր եւ այսպէս ասիր։ 17  Եւ երբօր եկաւ նորա մօտ, ահա նա իր ողջակէզի մօտ կանգնել էր, եւ Մովաբի իշխանները նորա հետ. եւ Բաղակն ասեց նորան. Եհովան ի՞նչ խօսեց։ 18  Եւ նա իր պատգամն սկսեց եւ ասեց.Վեր կաց, ով Բաղակ, եւ լսիր.Ինձ ականջ դիր, ով Սեպփօրի որդի։ 19  Աստուած մարդ չէ, որ սուտ խօսէ,Ոչ էլ մարդի որդի, որ զղջայ.Մի՞թէ կ’ասէ, եւ չի՞ անիլԿամ կ’խօսէ եւ չի՞ կանգնեցնիլ։ 20  Ահա հրաման առայ օրհնելու, եւ ինքը օրհնեց,Եւ ես ետ չեմ դարձնիլ։ 21  Յակոբի վերայ անօրէնութիւն չ’զննեց,Ոչ էլ անզգամութիւն տեսաւ Իսրայէլի վերայ.Նորա Եհովայ Աստուածն իր հետն է.Եւ նորա մէջ թագաւորի ցնծութեան ձայն կայ։ 22  Աստուած է Եգիպտոսից նորանց հանողը.Միեղջերուի պէս զօրութիւն* ունի նա։ 23  Դորա համար Յակոբի դէմ կախարդութիւն չի լինիլ,Եւ Իսրայէլի դէմ՝ դիւթութիւն.Յակոբին եւ Իսրայէլին կ’ասուի ժամանակին,Թէ Աստուած ինչե՜ր արաւ։ 24  Ահա այս ժողովուրդը մատակ առիւծի պէս պիտի վեր կենայ,Եւ առիւծի պես պիտի բարձրանայ.Չի պառկիլ մինչեւ որ որսը ուտէ,Եւ սպանուածների արիւնը խմէ։ 25  Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Ոչ անէծք տուր նորանց, ոչ էլ օրհնութիւն։ 26  Եւ Բաղաամը պատասխանեց Բաղակին եւ ասեց. Մի՞թէ ես քեզ հետ չ’խօսեցի ասելով. Ինչ որ Եհովան խօսէ՝ այն կ’անեմ։ 27  Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Եկ մի ուրիշ տեղ տանեմ քեզ. գուցէ Աստուած հաճէ որ այնտեղից անիծես նորանց ինձ համար։ 28  Ուստի Բաղակը տարաւ Բաղաամին Փոգովրի գագաթը, որ դէպի Եսիմոն է մտիկ տալիս։ 29  Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Այստեղ ինձ համար եօթը սեղան շինիր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ եւ եօթը խոյ պատրաստիր։ 30  Եւ Բաղակը Բաղաամի ասածին պէս արաւ, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրեց։

Ծանոթագրություններ

23։22 Կամ արագութիւն։