Թվեր 24։1-25

24  Եւ Բաղաամը տեսաւ, որ Եհովան հաճեց օրհնել Իսրայէլին, միւս անգամների պէս հմայքներ որոնելու չ’գնաց, այլ իր երեսը դէպի անապատը դարձրեց։  Եւ Բաղաամն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ Իսրայէլին իրանց ցեղերովը բանակ տուած. եւ Աստուծոյ Հոգին նորա վերայ եկաւ.  Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց.Բէովրի որդի Բաղաամի խօսքը,Եւ աչքը բաց մարդի խօսքը,   Աստուծոյ խօսքերը լսողի,Եւ Ամենակարողի տեսիլքը տեսնողի,Գետինը ընկնողի,Եւ աչքերը բաց եղողի խօսքը.   Ի՜նչ գեղեցիկ են քո վրանները, ով Յակոբ.Եւ քո խորանները, ով Իսրայէլ։  Ձորերի պէս տարածուեցան.Գետերի մօտ եղող պարտէզների պէս,Եհովայի տնկած հալուէի ծառերի՝Ջրի եզերքում եղող եղեւիների պէս են։  Նորա դոյլերիցը ջուր է վազում,Եւ նորա սերմը առատ ջրերի մէջ է։ Նորա թագաւորը Ագագիցն աւելի կ’բարձրանայ,Եւ նորա թագաւորութիւնը կ’աճէ։  Աստուած է Եգիպտոսից նորան հանողը.Միեղջերուի պէս զօրութիւն* ունի նա.Իր թշնամի եղող ազգերին ուտում է,Եւ նորանց ոսկորները կոտրում է,եւ իր նետերովը զարկում է նորանց։  Առիւծի պէս նստեց պառկեց, եւ մատակ առիւծի պէս.Ո՞վ կ’զարթնեցնէ նորան։ Քեզ օրհնողները օրհնուած են,Եւ քեզ անիծողները անիծուած։ 10  Այն ժամանակ Բաղակը շատ բարկացաւ Բաղաամի վերայ, եւ ձեռքերն իրար խփեց. եւ Բաղակն ասեց Բաղաամին. Ես քեզ կանչեցի իմ թշնամիներին անիծելու. եւ ահա այս երեք անգամն է որ օրհնեցիր։ 11  Եւ հիմա փախիր քո տեղը. ես ասեցի քեզ շատ պատիւ անեմ, բայց ահա Եհովան քեզ պատուից զրկեց։ 12  Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Միթէ ես քո ուղարկած դեսպանների հետ էլ չ’խօսեցի՞ ասելով. 13  Եթէ Բաղակը ինձ իր տունը լիքն արծաթ եւ ոսկի տայ, ես Եհովայի խօսքիցը չեմ կարող անցնիլ, որ մի լաւ կամ վատ բան անեմ ինձանից. Եհովան ինչ որ ասէ՝ այն պիտի խօսեմ։ 14  Եւ ահա ես հիմա իմ հայրենիքն եմ գնում. եկ քեզ հասկացնեմ թէ այս ժողովուրդը ինչ է անելու քո ժողովրդին ետքի օրերումը. 15  Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց.Բէովրի որդի Բաղաամի խօսքը,Եւ աչքը բաց մարդի խօսքը, 16  Աստուծոյ խօսքերը լսողի,Եւ Բարձրելոյն գիտութիւնը գիտեցողի,Եւ Ամենակարողի տեսիլքը տեսնողի,Գետինը ընկնողիԵւ աչքը բաց եղողի խօսքը. 17  Տեսնում եմ նորան, բայց ոչ հիմա,Զննում եմ նորան, բայց ոչ մօտից.Յակոբից մէկ Աստղ է ծագում,Եւ Իսրայէլից մի գաւազան է բարձրանում.Եւ Մովաբի կողքերին զարկում,Եւ Սեթի բոլոր որդիներին բնաջինջ անում։ 18  Նաեւ Եդոմը նորա նուաճութիւնը կ’լինիԻր թշնամիների երկիրը՝ Սէիրը նորա նուաճութիւնը կը լինի,Եւ Իսրայէլը քաջութիւն կ’անէ. 19  Եւ Յակոբից եղողը կ’իշխէ,Եւ քաղաքի մէջ մնացորդին կը կորցնէ։ 20  Եւ Ամաղեկին տեսաւ, եւ իր պատգամն սկսեց եւ ասեց.Ամաղէկն ազգերի գլուխն է,Բայց նորան վերջը կորստեան է տրուած։ 21  Ու կենեցուն տեսաւ եւ իր պատգամն սկսեց եւ ասեց.Քո նստած տեղը ամուր է,Եւ ապառաժի վերայ ես դրել քո բոյնը. 22  Բայց Կենեցին աւերակ պիտի դառնայ.Մինչեւ ե՞րբ Ասուրը քեզ գերի պիտի տանէ։ 23  Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց.Ոհ, ո՞վ ողջ կ’մնայ երբոր Աստուած անէ այս։ 24  Ու նաւեր կ’գան Կիտացիների եզերքներիցըԵւ կ’չարչարեն Ասուրին, եւ կ’չարչարեն Եբերին.Բայց նա էլ է նուիրուած կորստեան։ 25  Յետոյ Բաղաամը վեր կացաւ գնաց, եւ դարձաւ իր տեղը. եւ Բաղակն էլ գնաց իր ճանապարհովը։

Ծանոթագրություններ

24։8 Կամ արագութիւն։