Թվեր 26։1-65

26  Եւ հարուածից յետոյ. Եհովան Մովսէսի եւ Ահարօնի որդի՝ Եղիազար քահանայի հետ խօսեց ասելով.  Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի գումարն առէք՝ քսան տարեկանից վեր եղողներին նորանց հայրերի տների համեմատ, այսինքն Իսրայէլի մէջ բոլոր պատերազմի ելնողներին։  Եւ Մովսէսն ու Եղիազար քահանան խօսեցին նորանց հետ Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ ասելով.  Քսան տարեկանից վեր եղողներին համարեեցէք, ինչպէս որ Եհովան Մովսէսին եւ Եգիպտոսի երկրից ելած Իսրայէլի որդկանցը հրամայեց։  Ռուբէն Իսրայէլի անդրանիկը, եւ Ռուբենի որդիքը. Ենովքից Ենովքեանց տոհմը,  Փաղղուսից՝ Փաղղուսեանց տոհմը, Եսրոնից Եսրոնեանց տոհմը, Քարմից Քարմեանց տոհմը.  Ռուբենեանց տոհմերը սորանք են. եւ նորանց համարուածները քառասուն երեք հազար հարիւր երեսուն հոգի։  Եւ Փաղղուսի որդին Եղիաբն էր։  Եւ Եղիաբի որդիքը՝ Նամուէլ, Դաթան եւ Աբիրոն էին. այս Դաթանը եւ Աբիրոնը ժողովքի մէջ երեւելիներ էին, որ Մովսէսին եւ Ահարօնին հակառակեցին Եհովայի դէմ կենող Կորխի ժողովքումը։ 10  Եւ երկիրը բացաւ իր բերանը եւ կուլ տուեց նորանց եւ Կորխին էլ, այն ժողովքը մեռնելիս՝ երբոր կրակը այն երկու հարիւր յիսուն մարդկանցը կերաւ, եւ նորանք օրինակ եղան։ 11  Բայց Կորխի որդիքը չ’մեռան։ 12  Շմաւոնի որդիքն իրանց տոհմերովը. Նամուէլից Նամուէլեանց տոհմը, Յամինից Յամինեանց տոհմը, Յաքինից Յաքինեանց տոհմը, Զարայից Զարայեանց տոհմը, 13  Սաւուղից Սաւուղեանց տոհմը։ 14  Շմաւոնեանց տոհմերը սորանք են, քսանեւերկու հազար երկու հարիւր հոգի։ 15  Գադի որդիքն իրանց տոհմերովը. Սափոնից Սափոնեանց տոհմը, Անգիից Անգեանց տոհմը, Սունիից Սունեանց տոհմը, 16  Ազենիից Ազենեանց տոհմը, 17  Էրիից Էրեանց տոհմը, Արօդիից Արօդեանց տոհմը, Արելիից Արելեանց տոհմը։ 18  Գադի որդկանց տոհմերը սորանք են, եւ նորանց համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի։ 19  Յուդայի որդիքը՝ Էր եւ Օնան էին, բայց Էր եւ Օնան Քանանի երկրումը մեռան։ 20  Եւ Յուդայի որդիքն իրանց տոհմերովը սորանք էին. Սելօմից Սելօմեանց տոհմը, Փարեսից Փարեսեանց տոհմը, Զարայից Զարայեանց տոհմը։ 21  Եւ Փարեսի որդիքը սորանք էին. Եսրոնից Եսրոնեանց տոհմը, Յամուլից Յամուլեանց տոհմը։ 22  Յուդայի տոհմերը սորանք են. նորանց համարուածները եօթանասունեւվեց հազար հինգ հարիւր հոգի։ 23  Իսաքարի որդիքն իրանց տոհմերովը. Թովղայից Թովղայեանց տոհմը, 24  Փուայից Փուայեանց տոհմը, Յասուբից Յասուբեանց տոհմը, Սամրօնից Սամրօնեանց տոհմը։ 25  Իսաքարի տոհմերը սորանք են. նորանց համարուածները վաթսունեւչորս հազար երեք հարիւր հոգի։ 26  Զաբուղոնի որդիքն իրանց տոհմերովը. Սարեդից Սարեդեանց տոհմը, Ելօնից Ելօնեանց տոհմը, Յաղելից Յաղելեանց տոհմը։ 27  Զաբուղոնի տոհմերը սորանք են. նորանց համարուածները վաթսուն հազար հինգ հարիւր հոգի։ 28  Յովսէփի որդիքն իրանց տոհմերովը Մանասէ եւ Եփրեմ էին։ 29  Մանասէի որդիքը. Մաքիրից Մաքիրեանց տոհմը. եւ Մաքիր ծնաւ Գաղաադին, Գաղաադից Գաղաադեանց տոհմը։ 30  Գաղաադի որդիքը սորանք են. Իեզերից Իեզերեանց տոհմը, 31  Քեղեգից Քեղեգեանց տոհմը, եւ Ասրիելից Ասրիելեանց տոհմը, եւ Սիւքեմից Սիւքեմեանց տոհմը, 32  Եւ Սեմիդայից Սեմիդայեանց տոհմը, եւ Ոփերից Ոփերեանց տոհմը, 33  Եւ Ոփերի որդին Սալպաադը տղերք չ’ունէր այլ աղջիկներ. եւ Սալպաադի աղջիկների անունները Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա էին։ 34  Մանասէի տոհմերը սորանք են, եւ նորանց համարուածները յիսունեւերկու հազար եօթը հարիւր հոգի։ 35  Եփրեմի որդիքն իրանց տոհմերովը սորանք են. Սուտաղայից Սուտաղայեանց տոհմը, Բոքորից Բոքորեանց տոհմը, Թաանից Թաանեանց տոհմը։ 36  Եւ Սուտաղայի որդիքը սորանք են՝ Էրանից Էրանեանց տոհմը։ 37  Եփրեմի որդկանց տոհմերը սորանք են. նորանց համարուածները երեսուն երկու հազար հինգ հարիւր հոգի։ Յովսէփի որդիքն իրանց տոհմերովը սորանք են։ 38  Բենիամինի որդիքն իրանց տոհմերովը. Բաղայից Բաղայեանց տոհմը, Ասբելից Ասբելեանց տոհմը, Աքիրամից Աքիրամեանց տոհմը, 39  Սուփամից Սուփամեանց տոհմը, Ոփիմից Ոփիմեանց տոհմը։ 40  Եւ Բաղայի որդիքը Արեդ եւ Նէեման էին. Արեդից Արեդեանց տոհմը, Նէեմանից Նէեմանեանց տոհմը։ 41  Բենիամինի որդիքն իրանց տոհմերովը սորանք են, եւ նորանց համարուածները քառասունեւհինգ հազար վեց հարիւր հոգի։ 42  Դանի որդիքն իրանց տոհմերովը սորանք են. Սուհամից Սուհամեանց տոհմը, Դանի տոհմերն իրանց տոհմերովը սորանք են։ 43  Սուհամեանց բոլոր տոհմերի համարուածները վաթսունեւչորս հազար չորս հարիւր հոգի։ 44  Ասերի որդիքն իրանց տոհմերովը, Յեմնայից Յեմնայեանց տոհմը, Յեսույից Յեսույեանց տոհմը, Բարիայից Բարիայեանց տոհմը։ 45  Բարիայի որդիներից՝ Քաբերից Քաբերեանց տոհմը, Մեղքիէլից Մեղքիէլեանց տոհմը։ 46  Եւ Ասերի աղջկան անունը Սարա էր։ 47  Ասերի որդկանց տոհմերը սորանք են. նորանց համարուածները յիսուն երեք հազար չորս հարիւր հոգի։ 48  Նեփթաղիմի որդիքն իրանց տոհմերովը. Յասիելից Յասիելեանց տոհմը, 49  Գունիից Գունեանց տոհմը, Յասերից Յասերեանց տոհմը, Սիլլէմից Սիլլեմեանց տոհմը։ 50  Նեփթաղիմի տոհմերն իրանց տոհմերովը սորանք են. եւ նորանց համարուածները քառասուն հինգ հազար չորս հարիւր հոգի։ 51  Այս է Իսրայէլի որդկանց գումարը, վեց հարիւր եւ մէկ հազար եօթը հարիւր երեսուն հոգի։ 52  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 53  Սորանց պիտի բաժանուի այն երկիրը ժառանգութեան համար իրանց անունների թիւին համեմատ։ 54  Շատին ժառանգութիւնը շատ տաս, եւ քիչին ժառանգութիւնը քիչ տաս. ամեն մէկին իր համարի համեմատ ժառանգութիւն տրուի։ 55  Բայց երկիրը վիճակով բաժանուի, եւ իրանց նահապետների ցեղերի անունների համեմատ ժառանգեն։ 56  Ժառանգութիւնը շատի եւ քիչի մէջ վիճակով բաժանուի։ 57  Եւ Ղեւտացիների համարուածներն իրանց տոհմերովը սորանք են. Գերսոնից Գերսոնեանց տոհմը, Կահաթից Կահաթեանց տոհմը, Մերարիից Մերարեանց տոհմը։ 58  Ղեւտացիների տոհմերը սորանք են՝ Ղոբենեանց տոհմը, Քեբրոնեանց տոհմը, Մոողեանց տոհմը, Մուսեանց տոհմը, Կորխեանց տոհմը։ 59  Եւ Կահաթ ծնեց Ամրամին։ Եւ Ամրամի կնկայ անունը Յոքաբեթ էր Ղեւիի աղջիկը, որին Եգիպտոսի մէջ ծնեց Ղեւիի համար, եւ նա Ամրամի համար ծնեց Ահարօնին եւ Մովսէսին եւ նորանց քոյր Մարիամին։ 60  Եւ Ահարօնի համար ծնուեցան Նադաբը եւ Աբիուդը, Եղիազարը եւ Իթամարը։ 61  Բայց Նադաբը եւ Աբիուդը Եհովայի առաջին օտար կրակ մատուցանելիս մեռան։ 62  Եւ սորանց համարուածները քսան երեք հազար հոգի էին մէկ ամսականից վեր եղող բոլոր արուները. որովհետեւ նորանք Իսրայէլի որդկանց հետ չ’համարուեցան, որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ նորանց ժառանգութիւն չ’տրուեցաւ։ 63  Սորանք են Մովսէսի եւ Եղիազար քահանայի համարները, որ համարեցին Իսրայէլի որդկանց Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ։ 64  Եւ սորանց մէջ բնաւ մէկ մարդ չ’կար Իսրայէլի որդկանց այն համարուածներիցը, որոնց Մովսէսն եւ Ահարօն քահանան Սինայի անապատումը համարեցին։ 65  Որովհետեւ Եհովան ասել էր նորանց. Անպատճառ կ’մեռնեն անապատումը, եւ նորանցից մի մարդ չ’մնաց, բացի Յեփոնեան Քաղէբից եւ Նաւեան Յեսուից։

Ծանոթագրություններ