Թվեր 27։1-23

27  Եւ Յովսէփի որդի Մանասէի տոհմերից Մանասէի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սալպաադի աղջիկները մօտեցան. եւ նորա աղջկերանց անունները սորանք են. Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա.  Սորանք Մովսէսի եւ Եղիազար քահանայի եւ իշխանների եւ բոլոր ժողովքի առաջը կանգնեցին ժողովքի խորանի դռանը եւ ասեցին.  Մեր հայրը անապատումը մեռաւ, եւ նա Եհովայի դէմ ժողովուածների ժողովք՝ Կորխի ժողովումը չէր, այլ նա իր մեղքովը մեռաւ եւ տղերք չ’ունէր։  Ի՞նչու համար մեր հօր անունը իր տոհմ միջիցը վերանայ, որ տղայ չ’ունի. մեզ կալուածք տուէք մեր հօր եղբայրների մէջ։  Եւ Մովսէսը նորանց դատը Եհովայի առաջը տարաւ,  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Ուղիղ են խօսում Սալպաադի աղջկերքը. անպատճառ նորանց ժառանգութեան կալուածք տաս իրանց հօր եղբայրների մէջ եւ նորանց հօր ժառանգութիւնը դարձնես նորանց վերայ.  Եւ Իսրայէլի որդկանց հետ խօսես եւ ասես. Եթէ մի մարդ մեռնէ եւ տղայ չ’ունենայ, նորա ժառանգութիւնը նորա աղջկան վերայ դարձնէք։  Եւ եթէ նա աղջիկ էլ չ’ունենայ, այն ժամանակ նորա ժառանգութիւնը նորա եղբայրներին տաք։ 10  Եւ եթէ եղբայրներ էլ չ’ունենայ, այն ժամանակ նորա ժառանգութիւնը նորա հօր եղբայրներին տաք։ 11  Եւ եթէ հօր եղբայրներ էլ չ’ունենայ, նորա ժառանգութիւնը նորա տոհմի մէջ նորան ամենից մօտ ազգականին տաք, եւ նա լինի նորա ժառանգը. եւ սա Իսրայէլի որդկանց համար դատաստանի կանոն լինի, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց։ 12  Եւ Եհովան Մովսէսին ասեց. Վեր ելիր այս Աբարիմի սարը, եւ տես այն երկիրը որ Իսրայէլի որդկանցը պիտի տամ. 13  Եւ նորան կը տեսնես, եւ յետոյ դու էլ քո ժողովրդի հետ կ’ժողովուիս ինչպէս որ քո եղբայր Ահարօնը ժողովուեցաւ. 14  Որովհետեւ դուք իմ հրամանի դէմ ապստամբութիւն արիք Սին անապատումը ժողովքի հակառակութիւն արած ժամանակը եւ նորանց առաջին ինձ չ’սրբեցիք այն ջրի մօտ։ (Այս է Կադեսի Մերիբայի ջուրը Սին անապատումը։) 15  Եւ Մովսէսը խօսեց Եհովայի հետ եւ ասեց. 16  Բոլոր մարմնի հոգիների Աստուածը Եհովան այս ժողովրդի վերայ մի մարդ նշանակէ. 17  Որ նորանց առաջին դուրս գայ եւ նորանց առաջին մտնէ, եւ նորանց հանէ եւ նորանց մտցնէ, եւ Եհովայի ժողովքը չ’լինի ոչխարների պէս որ հովիւ չ’ունեն։ 18  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առ քեզ մօտ Նաւէի որդի Յեսուին, որի վերայ Հոգի կայ, եւ ձեռքդ նորա վերայ դիր. 19  Եւ նորան Եղիազար քահանայի եւ բոլոր ժողովքի առաջին կանգնեցրու եւ նորանց աչքի առաջին նորան պատուէր տուր. 20  Եւ քո փառքիցը դիր նորա վերայ որպէս զի Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը նորան հնազանդութիւն անեն։ 21  Եւ նա կանգնէ Եղիազար քահանայի առաջին որ Ուրիմի կանոնովը նորան հարցնէ Եհովայի առաջին. նորա խօսքովը դուրս գան եւ նորա խօսքովը մտնեն, ինքը եւ իր հետ բոլոր Իսրայէլի որդիքը եւ բոլոր ժողովքը։ 22  Եւ Մովսէսն այնպէս արաւ, ինչպէս որ Եհովան նորան պատուիրել էր. առաւ Յեսուին եւ նորան կանգնեցրեց Եղիազար քահանայի եւ բոլոր ժողովքի առաջին։ 23  Եւ իր ձեռքը նորա վերայ դրաւ եւ նորան պատուէր տուաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսի ձեռքովը խօսել էր։

Ծանոթագրություններ