Թվեր 28։1-31

28  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Պատուիրիր Իսրայէլի որդկանցը եւ նորանց ասիր, Իմ պատարագները, իմ հացը, իմ նուէրների համար իբրեւ իմ անուշահոտ պատարագները զգուշացէք որ ինձ մատուցանէք իր ժամանակին։  Եւ նորանց ասես. Այս է այն պատարագը որ Եհովային պիտի մատուցանէք. Օրը երկու հատ մէկ տարեկան անարատ գառներ մշտնջենաւոր ողջակէզի համար.  Մէկ գառը առաւօտանց մատուցանես եւ միւս գառը իրիկուանը մատուցանես։  Եւ մէկ արդուի տասներորդ մասը բարակ ալիւրով հացի նուէր զանգուած հիմենի մի քառորդ ծեծուած իւղ։  Սա Սինա սարի վերայ անելիք մշտնջենաւոր ողջակէզն է, Եհովայի համար իբրեւ անուշահոտ պատարագ։  Եւ նորա թափելու նուէրը մէկ գառի համար հիմենի չորրորդ մասը լինի. ցքին սուրբ տեղումը թափելու նուէր անես Եհովայի համար։  Եւ միւս գառը իրիկնադէմին մատուցանես. իբրեւ առաւօտեան հացի ընծայ եւ իբրեւ նորա թափելու նուէրը մատուցանես Եհովայի համար իբրեւ անուշահոտ պատարագ։  Բայց շաբաթ օրը՝ մէկ տարեկան երկու անարատ գառներ եւ իւղով զանգուած երկու տասանորդ բարակ ալիւր իբրեւ հացի նուէր եւ նորա թափելու նուէրը։ 10  Սա բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա թափելու նուէրից ամեն շաբաթ օրուայ ողջակէզը լինի։ 11  Եւ ձեր ամսագլուխներումը Եհովայի համար ողջակէզ մատուցանէք երկու զուարակ, մէկ խոյ, եօթը հատ մէկ տարեկան անարատ գառներ. 12  Եւ ամեն մէկ զուարակի համար իւղով զանգուած երեք տասանորդ բարակ ալիւր հացի նուէր, եւ մէկ խոյի համար իւղով զանգուած երկու տասանորդ բարակ ալիւր հացի նուէր. 13  Եւ ամեն մէկ գառի համար իւղով զանգուած մէկ մէկ տասանորդ բարակ ալիւր հացի նուէր, Եհովայի համար ողջակէզ իբրեւ անուշահոտ պատարագ։ 14  Եւ նորանց թափելու նուէրները՝ ամեն մէկ զուարակի համար կէս հիմէն եւ մէկ խոյի համար հիմենի երրորդ մասը եւ ամեն մէկ գառի համար հիմենի չորրորդ մասը գինի լինի. սա տարուայ ամիսների համար ամեն մէկ ամսի ողջակէզն է. 15  Եւ բացի մշտնջենաւոր ողջակէզից իբրեւ մեղքի պատարագ այծերիցը մի նոխազ մատուցանուի Եհովային եւ իր թափելու նուէրը մատուցանուի Եհովային։ 16  Եւ առաջին ամսի տասնեւչորսերորդ օրը զատիկ է Եհովայի համար. 17  Եւ այն ամսի տասնեւհինգերորդ օրը տօն է. եօթն օր բաղարջ ուտուի։ 18  Առաջին օրը սուրբ ժողով լինի. ոչ մի ծառայական գործ չ’անէք. 19  Եւ Եհովայի համար ողջակէզ պատարագ մատուցանէք երկու զուարակ, մէկ խոյ ու եօթը հատ մէկ տարեկան գառներ, նորանք անարատ լինեն ձեզ համար. 20  Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր լինի. ամեն մէկ զուարակի համար երեք տասանորդ, եւ մէկ խոյի համար երկու տասանորդ մատուցանէք. 21  Եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ մատուցանէք. 22  Եւ ձեզ համար քաւութիւն անելու համար մէկ նոխազ մեղքի պատարագ։ 23  Սորանք մատուցրէք բացի մշտնջենաւոր ողջակէզ եղող առաւօտեան ողջակէզից։ 24  Այսպէս մատուցրէք այն եօթը օրերի ամեն մէկ օրը Եհովայի համար անուշահոտ պատարագ՝ հաց. բացի մշտնջենաւոր ողջակէզից մատուցանուի այս եւ սորա թափելու նուէրը։ 25  Եւ եօթներորդ օրը սուրբ ժողով լինի ձեզ համար, ոչ մի ծառայական գործ չ’անէք։ 26  Եւ երախայրիների օրը՝ երբոր ձեր շաբաթների համեմատ Եհովային նոր հացի նուէր մատուցանէք, սուրբ ժողով լինի ձեզ համար. ոչ մի ծառայական գործ չ’անէք. 27  Եւ Եհովայի համար իբրեւ անուշահոտ ողջակէզ երկու զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան եօթը հատ անարատ գառներ մատուցանէք. 28  Եւ նորանց հացի նուէրը ամեն մէկ զուարակի համար երեք տասանորդ, մէկ խոյի համար երկու տասանորդ, 29  Եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տարանորդ իւղով զանգուած բարակ ալիւր. 30  Եւ ձեզ համար քաւութիւն անելու համար այծերից մէկ նոխազ։ 31  Բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից մատուցանէք, անարատ լինեն ձեզ համար. եւ իրանց թափելու նուէրները։

Ծանոթագրություններ