Թվեր 29։1-40

29  Եւ եօթներորդ ամսումն ամսի մէկին սուրբ ժողով լինի ձեզ համար. ոչ մի ծառայական գործ չ’անէք. փող հնչեցնելու օր լինի ձեզ համար։  Եւ Եհովայի համար իբրեւ անուշահոտ ողջակէզ մատուցրէք մէկ զուարակ, մէկ խոյ, եօթը հատ մէկ տարեկան անարատ գառներ.  Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր մէկ զուարակի համար երկու տասանորդ,  Եւ եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ.  Եւ ձեզ համար քաւութիւն անելու համար այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ.  Բացի ամսամուտի ողջակէզից եւ նորա հացի նուէրից, եւ մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ իրանց թափելու նուէրներից իրանց կանոնովը մատուցանէք անուշահոտ պատարագ Եհովայի համար։  Եւ այս եօթներորդ ամսի տասին սուրբ ժողով լինի ձեզ համար, եւ ձեր անձերը խոնարհեցնէք, ոչ մի գործ չ’անէք։  Եւ Եհովային համար իբրեւ անուշահոտ ողջակէզ մատուցրէք մէկ զուարակ, մէկ խոյ, եօթը հատ մէկ տարեկան գառներ. նորանք ձեզ համար անարատ լինեն.  Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր մէկ զուարակի համար երեք տասանորդ, մէկ խոյի համար երկու տասանորդ, 10  Եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ. 11  Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի քաւութեան մեղքի պատարագից եւ նորա հացի նուէրից եւ նորանց թափելու նուէրներից։ 12  Եւ եօթներորդ ամսի տասնեւհինգերորդ օրը սուրբ ժողով լինի ձեզ համար. ոչ մի ծառայական գործ չ’անէք. եւ եօթը օր Եհովայի համար տօն կատարէք։ 13  Եւ Եհովայի համար ողջակէզ անուշահոտ պատարագ մատուցանէք տասներեք զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս գառներ. անարատ լինեն։ 14  Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր տասնեւերեք զուարակներից ամեն մէկ զուարակի համար երեք տասանորդ, եւ երկու խոյերից ամեն մէկ խոյի համար երկու տասանորդ. 15  Եւ տասնեւչորս գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ։ 16  Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ թափելու նուէրից։ 17  Եւ երկրորդ օրը տասնեւերկու զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ. 18  Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակները խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն. 19  Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ թափելու նուէրներից։ 20  Եւ երրորդ օրը տասնեւմէկ զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ. 21  Եւ նորանց հացի ընծան եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն. 22  Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ թափելու նուէրից։ 23  Եւ չորրորդ օրը տասը զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ. 24  Նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համար, իրանց թիւին համեմատ՝ ըստ օրինի լինեն. 25  Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։ 26  Եւ հինգերորդ օրը ինը զուարակ երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ. 27  Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն. 28  Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։ 29  Եւ վեցերորդ օրը ութը զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ. 30  Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն. 31  Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրներից։ 32  Եւ եօթներորդ օրը եօթը զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ. 33  Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ՝ ըստ օրինի լինեն. 34  Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից, նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։ 35  Ութերորդ օրը ձեզ համար տօնախմբութիւն լինի, ոչ մի ծառայական գործ չ’անէք։ 36  Եւ Եհովայի համար մատուցանէք ողջակէզ իբրեւ անուշահոտ պատարագ մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան եօթը անարատ գառներ. 37  Եւ նորանց հացի նուէրը եւ նորանց թափելու նուէրները՝ զուարակի խոյի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ՝ ըստ օրինի լինեն։ 38  Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։ 39  Այս մատուցանէք Եհովային ձեր տօներումը բացի ձեր ուխտերի եւ ձեր կամաւոր ընծաների ողջակէզներից, հացի նուէրներից եւ թափելու նուէրներից եւ խաղաղութեան զոհերից։ 40  Եւ Մովսէսն ասեց Իսրայէլի որդկանցը այն ամենը ինչ որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

Ծանոթագրություններ