Թվեր 30։1-16

30  Եւ Մովսէսն Իսրայէլի որդկանց ցեղերի իշխանների հետ խօսեց ասելով. Այս է Եհովայի պատուիրած բանը.  Եթէ մէկ մարդ Եհովային ուխտ անէ, կամ երդում անէ իր անձը կապելու համար, նա իր խօսքը դարտակ չ’անի. բոլոր իր բերանից դուրս եկածին պէս անէ։  Եւ եթէ մէկ կին Եհովային ուխտ անէ, եւ իր մանկութեան ժամանակին իր հօր տանը ուխտով իրանց կապէ,  Եւ նորա հայրը լսէ նորա ուխտը եւ նորա իր անձի վերայ կապած կապը, եւ նորա հայրը լռէ նորա մասին, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը հաստատուին եւ նորա անձի վերայ կապած բոլոր կապերը հաստատուին։  Բայց եթէ նորա հայրը նորան արգելէ իր լսած օրը, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը եւ նորա անձի վերայ կապած կապերը անվաւեր լինեն. եւ Եհովան նորան թողութիւն կ’տայ. որովհետեւ նորա հայրը նորան արգելեց։  Եւ եթէ նա ամուսնացաւ, եւ իր ուխտն կամ այն իր շրթունքներից դուրս եկած իր անձը կապող անխորհուրդ խօսքն իր վերայ լինի,  Եւ նորա այրը լսէ, եւ լսած օրը լռէ նորա մասին, այն ժամանակ նորա ուխտերը հաստատուին, եւ իր անձի վերայ կապած կապերն հաստատ լինեն։  Բայց եթէ նորա այրը իր լսած օրը նորան արգելէ, նա այն ժամանակ նորա վերայ եղած ուխտը եւ նորա շրթունքներից դուրս եկած անխորհուրդ խօսքը, որով իր անձը կապել էր, անվաւեր է անում. եւ Եհովան նորան թողութիւն կ’տայ։  Բայց որբեւայրիի կամ արձակուած կնկայ ուխտը իր անձի վերայ կապած ամեն ինչ եւ իցէ կապը իր վերայ հատատ մնայ։ 10  Եւ եթէ իր մարդի տանն է ուխտ արել կամ երդումով իր անձի վերայ կապ կապել, 11  Եւ նորա մարդը լսել է եւ լռել է նորա մասին եւ նորան չի արգելել, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը հաստատուին եւ իր անձի վերայ կապած կապերը հաստատ լինեն։ 12  Բայց եթէ նորա այրը իր լսած օրը նորանց խափանեց, այն ժամանակ ուխտ անելու եւ իր անձը կապելու համար նորա բերանից դուրս եկած բոլոր խօսքերը անվաւեր լինեն. նորա այրը խափանեց նորանց եւ Եհովան թողութիւն կ’տայ։ 13  Կնկայ ամեն ուխտը եւ անձը խոնարհեցնելու համար արած կապող երդումը նորա այրը կարող է հաստատել, եւ նորա այրը կարող է խափանել։ 14  Եւ եթէ նորա այրը օրէցօր լռել է նորա մասին, այն ժամանակ նորա ամեն ուխտերը եւ իր վերայ եղած ամեն կապերը հաստատում է. նա հաստատում է նորանց, ըստ որում լռել է նորա մասին իր լսած օրը, 15  Բայց եթէ լսելուց յետոյ խափանէ նորանց, այն ժամանակ ինքը քաշէ նորա անօրէնութիւնը։ 16  Սորանք են այն կանոնները որ Եհովան պատուիրեց Մովսէսին մարդի եւ կնկայ մէջ, հօր եւ նորա մանկութեան ժամանակ իր հօր տանը բնակող աղջկան մէջ։

Ծանոթագրություններ