Թվեր 34։1-29

34  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Իսրայէլի որդկանցը պատուիրիր եւ նորանց ասիր. Երբոր դուք Քանանի երկիրը մտնէք, այս է այն երկիրը որ ձեզ ժառանգութիւն է ընկնելու, Քանանի երկիրն իր սահմաններովը.  Եւ ձեր հարաւային սահմանը լինի Սին անապատից մինչեւ Եդովմը այնպէս որ ձեր հարաւային սահմանը լինի արեւելքից Աղի ծովի ծայրիցը.  Եւ ձեր հարաւային սահմանը Ակրաբիմի բարձրովը պտոյտ տալով մինչեւ Սին հասնէ եւ այնտեղից դուրս գալով Կադէս–բառնեայի հարաւային կողմովը եւ գնայ Ասար–ադդար եւ հասնի Ասեմոն.  Եւ պտոյտ տայ Ասեմոնից դէպի Եգիպտոսի հեղեղատը մինչեւ որ դուրս գայ Ծովը։  Եւ ձեր արեւմտեան սահմանը Մեծ ծովը լինի. ձեզ համար արեւմտեան սահման սա լինի։  Եւ ձեր հիւսիսային կողմի սահմանը սա լինի՝ Մեծ ծովից մինչեւ Հովր սարը նշան անէք,  Հովր սարիցը մինչեւ Եմաթ նշան անէք եւ այնտեղից դուրս գնայ մինչեւ Սեդադ.  Եւ դուրս գայ մինչեւ Զեփրոն եւ հասնէ Ասարենանի մէջ. ձեր հիւսիսային սահմանը սա լինի։ 10  Եւ ձեր արեւելեան սահմանը նշան անէք Ասար–ենանից մինչեւ Սեփամ. 11  Եւ այս սահմանը Այինի արեւելեան կողմից՝ Սեփամից Ռեբղա իջնէ. եւ այս սահմանը արեւելքի կողմից իջնելով Քեներեթի ծովի եզերքովը քսուի. 12  Եւ այս սահմանը իջնէ Յորդանան եւ Աղի ծովի մէջ վերջանայ։ Երկիրը իր շրջակայ սահմաններովը ձեզ համար այս լինի։ 13  Եւ Մովսէսն Իսրայէլի որդկանցը պատուիրեց եւ ասեց. Սա է այն երկիրը որ դուք վիճակով պիտի ժառանգէք, ինչպէս որ Եհովան պատուիրել է տալ ինն ու կէս ցեղին. 14  Որովհետեւ Ռուբէնի որդկանց ցեղն իրանց հայրերի տների համեմատ եւ Գադի որդկանց ցեղը իրանց հայրերի տների համեմատ եւ Մանասէի կէս ցեղը առին իրանց ժառանգութիւնը. 15  Այս երկու ցեղերը եւ կէս ցեղը առել են իրանց ժառանգութիւնը Երիքովի դէմ Յորդանանի այս կողմում դէպի արեւելք։ 16  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 17  Սորանք են այն մարդկանց անունները, որոնք ձեր մէջ պիտի բաժանեն երկիրը ժառանգութեան համար. Եղիազար քահանան եւ Նաւէի որդի Յեսուն. 18  Եւ ամեն մէկ ցեղից մէկ իշխան առնէք, այն երկիրը ժառանգութիւն բաժանելու։ 19  Եւ այն մարդկանց անունները սորանք են. Յուդայի ցեղից Յեփոնէի որդի Քաղէբը, 20  Շմաւոնի որդկանց ցեղիցը Ամիուդի որդի Սամուէլը, 21  Բենիամինի ցեղից Քասղօնի որդի Ելդադը, 22  Դանի որդկանց ցեղիցը իշխան՝ Եգղիի որդի Բոկկին, 23  Յովսէփի որդիներից Մանասէի որդկանց ցեղից իշխան՝ Եփօտի որդի Անիէլը, 24  Եւ Եփրեմի որդկանց ցեղից իշխան՝ Սափաթանի որդի Կամուէլը, 25  Եւ Զաբուղոնի որդկանց ցեղից իշխան՝ Փառնակի որդի Եղիսափանը, 26  Եւ Իսաքարի որդկանց ցեղից իշխան՝ Ազանի որդի Փաղտիէլը, 27  Եւ Ասերի որդկանց ցեղից իշխան՝ Սելօմիի որդի Աքիուդը, 28  Եւ Նեփթաղիմի որդկանց ցեղից իշխան՝ Ամիուդի որդի Փադայէլը։ 29  Սորանք են՝ որոնց Եհովան հրամայեց, որ Քանանի երկրումն Իսրայէլի որդկանցը ժառանգութիւն բաժանեն։

Ծանոթագրություններ