Թվեր 36։1-13

36  Եւ Յովսէփի որդկանց տոհմերից Մանասէի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդկանց տոհմի իշխանները մօտեցան, եւ Մովսէսի առաջին, եւ Իսրայէլի որդկանց նահապետութիւնների իշխանների առաջին խօսեցին,  Եւ ասեցին. Եհովան մեր տիրոջը հրամայեց, որ երկիրը Իսրայէլի որդկանց վիճակով ժառանգութիւն տայ, եւ մեր տէրը Եհովայից հրաման առաւ որ մեր եղբայր Սալպաադի ժառանգութիւնը նորա աղջկերանցը տայ.  Եւ եթէ նորանք Իսրայէլի որդկանց մի ցեղի որդիներին կին լինեն, նորանց ժառանգութիւնը մեր հայրերի ժառանգութիւնիցը պիտի վերանայ, եւ այն ցեղի ժառանգութեան վերայ պիտի աւելանայ որոնց որ կին են դառել։ Մեր ժառանգութեան վիճակիցը պիտի վերանայ։  Եւ Իսրայէլի որդկանց Յոբելեանը գալիս՝ նորանց ժառանգութիւնը այն ցեղի ժառանգութեան վերայ պիտի աւելանայ, որոնց որ կին եղան, եւ նորանց ժառանգութիւնը մեր հայրերի ցեղի ժառանգութիւնիցը կ’վերանայ։  Եւ Մովսէսը պատուիրեց Եհովայի խօսքովը Իսրայէլի որդկանցը եւ ասեց. Յովսէփի որդկանց ցեղը ուղիղ են խօսում։  Սալպաադի աղջկերանց մասին Եհովայի հրամայած խօսքը սա է որ ասեց. Որոնց որ կ’հաճին՝ թող նորանց կին լինեն, միայն թէ իրանց հօր ցեղից եղողներին կին լինեն.  Եւ Իսրայէլի որդկանց ժառանգութիւնը մէկ ցեղից ուրիշ ցեղի չ’անցնի. որովհետեւ Իսրայէլի որդկանց ամենքն էլ իրանց հայրերի ցեղի ժառանգութեանը պիտի յարին։  Եւ ամեն աղջիկ՝ որ Իսրայէլի որդկանց ցեղերի մէջ մէկ կալուածքի ժառանգ լինի, իր հօր ցեղից եղող մէկին կին դառնայ, որ Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր հայրերի ժառանգութիւնը ժառանգէ։  Եւ ժառանգութիւնը մէկ ցեղից ուրիշ ցեղի չ’անցնի, բայց Իսրայէլի որդկանց ցեղերի ամեն մէկն իր ժառանգութեանը յարի։ 10  Ինչպէս որ Եհովան Մովէսին պատուիրեց, Սալպաադի աղջիկներն այնպէս արին. 11  Որովհետեւ Սալպաադի աղջիկները՝ Մաալա, Թերսա, Էգղա, Մեղքա եւ Նուա իրանց հօր եղբօրորդիների հետ ամուսնացան։ 12  Յովսէփեան Մանասէի որդկանց տոհմերից եղողներին կին եղան, եւ նորանց ժառանգութիւնը իրանց հօր ցեղի ազգատոհմի մէջ մնաց։ 13  Սորանք են այն պատուիրանքներն ու դատաստաններն, որ Եհովան պատուիրեց Մովսէսի ձեռքովը Իսրայէլի որդկանցը Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ։

Ծանոթագրություններ