Թվեր 9։1-23

9  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինայ անապատումը նորանց Եգիպտոսի երկրից դուրս գալու երկրորդ տարուայ առաջի ամսումն ասելով.  Իսրայէլի որդիքը զատիկն անեն իր որոշուած ժամանակին։  Այս ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկուայ դէմ անէք այն իր որոշուած ժամանակին. նորա բոլոր կանոնների եւ նորա բոլոր կարգադրութիւնների համեմատ անէք այն։  Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց հետ որ զատիկն անեն։  Եւ զատիկն արին առաջի ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկուայ դէմ Սինայ անապատումը բոլորն այնպէս ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր, Իսրայէլի որդիքն այնպէս արին։  Եւ կային ոմանք՝ որ մեռած մարդից պղծուած էին, եւ չ’կարողացան այն օրը զատիկն անել. եւ նորանք այն օրը Մովսէսի եւ Ահարօնի առաջը եկան.  Եւ այն մարդիկն ասեցին նորան. Մենք մեռած մարդից պղծուած ենք, ի՞նչու համար մենք պիտի արգելուինք որ Եհովայի պատարագն իր որոշուած ժամանակին չ’մատուցանենք Իսրայէլի որդկանց մէջ։  Եւ Մովսէսն ասեց նորանց. Կացէք, թողեք լսեմ թէ Եհովան ինչ կ’պատուիրէ ձեր մասին։  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 10  Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր. Եթէ ձեզանից կամ ձեր սերունդից մէկը մեռած մարմնից պղծուի, կամ հեռաւոր ճանապարհորդութեան մէջ լինի, նա անէ զատիկը Եհովայի համար. 11  Երկրորդ ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկուայ դէմ անեն այն. բաղարջով եւ լեղի խոտերով ուտեն այն. 12  Նորանից մինչեւ առաւօտ մի բան չ’թողեն, եւ նորա մի ոսկորը չ’կոտրեն, եւ զատկի բոլոր կանոնների համեմատ անեն այն։ 13  Բայց եթէ մաքուր եղող եւ ճանապարհորդութեան մէջ չ’եղող մարդը զատիկ անելը զանց անէ, այն անձն իր ժողովրդի միջիցը պիտի կորչի. որովհետեւ Եհովայի պատարագն իր որոշուած ժամանակին չ’մատուցրեց. այն մարդն իր մեղքը կրէ։ 14  Եւ եթէ մի օտարական ձեր մէջը պանդխտանայ, եւ զատիկն անելու լինի Եհովայի համար, զատկի կանոնի եւ նորա կարգադրութեանը համեմատ անէ. թէ օտարականի եւ թէ երկրի բնակի համար մէկ կանոն ունենաք։ 15  Եւ այն օրը՝ որ խորանը կանգնուեցաւ, ամպը վկայութեան վրանի վերայովը ծածկեց խորանը. եւ իրիկուանից մինչեւ առաւօտ մնում էր խորանի վերայ կրակի երեւոյթով։ 16  Միշտ այսպէս էր. ցերեկն ամպն էր ծածկում նորան, եւ գիշերը՝ կրակի երեւոյթը։ 17  Եւ երբոր ամպը խորանի վերայից վերանում էր, այնուհետեւ Իսրայէլի որդիքը չուում էին. եւ ուր որ ամպը կենում էր, այնտեղ Իսրայէլի որդիքը իջեւան էին անում։ 18  Եհովայի հրամանովն իջեւան էին անում, ամպը խորանի վերայ որչափ ժամանակ որ կենում էր, նորանք մնում էին բանակ տուած։ 19  Եւ երբոր ամպը մնում էր շատ օրեր խորանի վերայ՝ Իսրայէլի որդիքը Եհովայի պահպանութիւնը պահում էին, ու չէին չուում։ 20  Եւ լինում էր որ երբոր ամպը խորանի վերայ քիչ օր էր մնում, Եհովայի հրամանի համեմատ չուում էին։ 21  Նոյնպէս էլ լինում էր, երբոր ամպը իրիկուանից մինչեւ առաւօտ էր մնում. առաւօտանց ամպի վերանալիս չուում էին. թէ ցերեկ լինէր եւ թէ գիշեր՝ ամպը վերանալիս չուում էին։ 22  Կամ երկու օր՝ կամ մէկ ամիս՝ եւ կամ մէկ տարի, որ ամպը խորանի վերայ կենալով մնում էր, Իսրայէլի որդիքը իջեւան էին անում, եւ չէին չուում. բայց նա վերանալիս չուում էին։ 23  Եհովայի հրամանին համեմատ իջեւան էին անում, եւ Եհովայի հրամանին համեմատ չուում էին, Եհովայի պահպանութիւնը պահում էին՝ Եհովայի Մովսէսի ձեռքով տրուած հրամանին համեմատ։

Ծանոթագրություններ