Ժողովող 11։1-10

11  Հացդ թող տուր ջրերի երեսին, որովհետեւ շատ օրերից յետոյ նորան կ’գտնես։  Բաժին տուր եօթնին եւ ութին էլ, որովհետեւ չ’գիտես թէ ինչ չարիք պիտի լինի երկրի վերայ։  Եթէ ամպերը լցուին՝ երկրի վերայ անձրեւ կ’տեղան, եւ եթէ մի ծառ դէպի հարաւ ընկնի կամ դէպի հիւսիս, այնտեղը, ուր որ ծառը ընկել է, կ’մնայ:  Քամիին մտիկ անողը սերմը չի ցանիլ, եւ ամպերին նայողը չի հնձիլ։  Ինչպէս որ չ’գիտես, թէ որն է քամիի ճանապարհը, ինչպէս են շինվում ոսկորները յղի կնոջ արգանդումը, նոյնպէս եւ չ’գիտես ամենաստեղծ Աստուծոյ գործքը։  Առաւօտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չ’դադարէ քո ձեռքը, որովհետեւ չ’գիտես, թէ որն է յաջողուելու՝ սա թէ նա, կամ թէ երկուսն էլ միասին են լաւ լինելու։  Եւ քաղցր է լոյսը, եւ ախորժելի է աչքին տեսնել արեւը.  Իրաւ եթէ մարդս շատ տարիներ էլ ապրէ, նորանցում թող ուրախանայ. բայց թող յիշէ խաւարի օրերը, որ շատ են լինելու. ամեն ինչ որ պիտի գայ՝ ունայն է։  Ուրախացիր, երիտասարդ, քո մանկութիւնումը, եւ թող զուարճացնէ քեզ քո սիրտը երիտասարդութեանդ օրերումը. եւ գնա քո սրտի ճանապարհովը եւ աչքերիդ նայուածքովը. եւ իմացիր որ սորանց ամենի համար Աստուած քեզ դատաստանի է բերելու։ 10  Եւ տրտմութիւնը հեռացրու սրտիցդ, եւ դէն արա չարութիւնը մարմնիցդ. որովհետեւ մանկութիւնը եւ երիտասարդութիւնը ունայն է։

Ծանոթագրություններ