Ժողովող 4։1-16

4  Եւ ես դարձայ եւ տեսայ արեգակի տակին եղած բոլոր զրկանքները. եւ ահա զրկուածների արտասուք կար, բայց մխիթարող չ’ունէին. եւ նորանց զրկողների ձեռքից բռնութիւն կար, բայց իրանք մխիթարող չ’ունէին:  Եւ ես գովեցի այն մեռածներին, որ արդէն մեռել էին, աւելի քան թէ այն ապրողներին որ հիմա դեռ ապրում են։  Բայց այն երկուսից էլ լաւագոյն է նա որ չէ եղել, որ չէ տեսել արեգակի տակին գործուող չարութիւնը։  Եւ ես տեսայ բոլոր աշխատութիւնը եւ բոլոր յաջող գործքը, որի համար մարդս նախանձում է իր ընկերին։ Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։  Անմիտը իր ձեռքերը գրկում է եւ իր միսն ուտում։  Աւելի լաւ է մի բուռ լիքը հանգստութիւնով քան թէ երկու ափերը լիքը՝ աշխատութիւնով եւ չարաչար հոգսերով։  Եւ ես ետ դարձայ ու տեսայ արեգակի տակին ունայնութիւնը։  Մէկը կայ որ մի երկրորդ չ’ունի, ոչ որդի ունի եւ ոչ եղբայր. բայց նորա զբաղմունքը վերջ չ’ունի. նաեւ աչքը չէ կշտանում հարստութիւնով, եւ չէ ասում, թէ Որի՞ համար եմ ես աշխատում եւ զրկում իմ հոգիին բարիքից. սա էլ է ունայն, եւ չար տանջանք։  Երկուսը լաւ է քան թէ մէկը. որ նորանք վարձք ունին իրանց աշխատանքիցը։ 10  Որովհետեւ եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կ’կացնէ. բայց վա՜յ մէկին որ ընկնի, եւ մի երկրորդ չ’կայ որ նորան կանգնեցնէ։ 11  Եւ երբոր երկուսը միասին քնեն՝ կ’տաքանան. բայց մէկը ի՞նչպէս կը տաքանայ։ 12  Եւ եթէ մէկը նորան բռնութիւն անէ, երկուսը նորա դէմ կ’կանգնեն. եւ երեքպատիկ թելը շուտով չի կտրուիլ։ 13  Լաւ է մի աղքատ եւ իմաստուն երեխան քան թէ ծեր եւ անմիտ թագաւորը, որ այլ եւս չ’գիտէ լուսաւորուիլ: 14  Որովհետեւ նա կալանաւորների տնիցը դուրս է գալիս որ թագաւորէ, իսկ սա իր թագաւորութիւնովն անգամ ծնուած՝ աղքատ է. 15  Ես տեսայ արեգակի տակին ման եկող բոլոր ապրողներին այն երեխայի, այսինքն այն երկրորդի հետ, որ պիտի կանգնէ նորա տեղը։ 16  Ծայր չ’կայ այն բոլոր ժողովրդին՝ այն ամենին, որ նորանցից առաջ էին, նորանցից ետիններն էլ նորանով չեն ուրախանալու. սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։

Ծանոթագրություններ