Ժողովող 6։1-12

6  Մի չարիք կայ, որ տեսել եմ արեգակի տակին, եւ նորանից շատ կայ մարդկանց մէջ.  Մի մարդ, որին Աստուած տուել է հարստութիւն, ստացուածք եւ փառք, որ ոչինչ պակասութիւն չ’ունի իր հոգիի ցանկացած բաներից. բայց Աստուած նորան իշխանութիւն չէ տալիս նորանից վայելելու, այլ մի օտար մարդ է ուտում այն. սա ունայնութիւն է եւ վատ ցաւ։  Եթէ մի մարդ հարիւր որդի ծնի, եւ շատ տարիներ ապրէ, եւ նորա տարիները շատ լինին, եւ նորա հոգին չ’կշտանայ բարիքիցը, եւ նա թաղում չ’ունենայ, ես ասում եմ՝ որ վիժածը նորանից լաւ է։  Որովհետեւ նա ունայնութեամբ գալիս է, եւ խաւարով գնում, եւ խաւարում ծածկվում է նորա անունը։  Արեգակն էլ նորան չէ տեսել եւ չէ ճանաչել. նա նորանից հանգիստ կ’լինի։  Եւ եթէ նա ապրէ հազար տարի կրկին անգամ, եւ մի լաւութիւն չ’տեսնէ. չէ՞ որ ամենքն էլ մէկ տեղ են գնում։  Մարդիս բոլոր աշխատանքը իր բերանի համար է, սակայն հոգին չի կշտանալ։  Որովհետեւ իմաստունը ի՞նչ գերազանցութիւն ունի յիմարից, եւ ի՞նչ՝ այն ապրել գիտացող աղքատը ապրողների առաջին։  Լաւ է աչքով տեսնել քան թէ մտքով զբաղուիլ. սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։ 10  Ինչ որ եղել է, նորա անունը արդէն դրուած է, եւ յայտնի է, որ մարդ է. եւ որ նա չէ կարող վիճել իրանից Զօրաւորի հետ։ 11  Որովհետեւ շատ խօսքեր կան, որ ունայնութիւնը շատացնում են. մարդիս ի՞նչ օգուտ։ 12  Որովհետեւ ո՞վ գիտէ թէ ինչն է լաւ մարդիս համար կեանքի մէջ, նա իր կեանքի սակաւաթիւ օրերումն ունայն է լինում, եւ նորանց շուքի պէս անց կացնում. եւ ո՜վ էլ պիտի մարդիս իմացնէ, թէ ի՞նչ կ’լինի նորանից յետոյ արեգակի տակին։

Ծանոթագրություններ