Ծննդոց 10։1-32

10  Եւ սորանք են Նոյի որդկանց Սէմի, Քամի եւ Յաբէթի ծնունդքը: Եւ ջրհեղեղից յետոյ նորանց որդիներ ծնուեցան:  Յաբէթի որդիքը Գոմեր, Մագոգ, Մադայ, Յաւան, Թոբէլ, Մասեք ու Թիրաս:  Եւ Գոմերի որդիքը՝ Ասքանաս, Րիփաթ եւ Թորգոմա:  Եւ Յաւանի որդիքը՝ Եղիսա, Թարսիս, Կիտացիք եւ Դոդացիք:  Սորանցից բաժանուեցան ազգերի կղզիները իրանց երկիրներովը ամեն մէկն իր լեզուովը իրանց ազգերովը իրանց տոհմերումը:  Եւ Քամի որդիքը՝ Քուշ, Մեստրեմ, Փուդ եւ Քանան:  Եւ Քուշի որդիքը՝ Սաբա եւ Եւիլա եւ Ռիգմա եւ Սեբեթաքա: Եւ Ռիգմայի որդիքը՝ Սաբա եւ Պիթան:  Եւ Քուշը ծնեց Նեբրովթին. սա սկսեց երկրի վերայ զօրաւոր լինել:  Սա Եհովայի առաջին մի զօրաւոր որսորդ եղաւ. նորա համար ասվում է՝ Նեբրովթի պէս զօրաւոր որսորդ Եհովայի առաջին: 10  Եւ նորա թագաւորութեան սկիզբը Բաբիլոնը եւ Արեքը եւ Աքադը եւ Քաղանէն էր՝ Սէնաար երկրումը: 11  Այն երկրիցը դուրս եկաւ Ասուրը, եւ շինեց Նինուէն եւ Ռոբովթը եւ Քաղան քաղաքը: 12  Եւ Նինուէի ու Քաղանի մէջտեղը Ռէսէնը. սա մեծ քաղաքն է: 13  Եւ Մեստրեմը ծնեց Ղուդացիներին, եւ Անամացիներին եւ Ղաբացիներին եւ Նէփթուքացիներին, 14  Եւ Պաթուրեսացիներին, եւ Քասղուքացիներին (որտեղից որ Փղշտացիք դուրս եկան) եւ Կափթորացիներին: 15  Եւ Քանանը ծնեց իր անդրանիկ Սիդոնին, նաեւ Քետին. 16  Յեբուսացուն, Ամօրհացուն, Գերգեսացուն, 17  Խեւացուն, Արկեցուն, Սենացուն, 18  Արուադացուն, Սեմարացուն եւ Ամաթացուն, եւ յետոյ տարածուեցան Քանանացիների ցեղերը: 19  Եւ Քանանացիների սահմանն էր Սիդոնից Գերարով մինչեւ Գազա, անցնելով Սոդոմը եւ Գոմորը, եւ Ադման ու Սեբոյիմը մինչեւ Ղասան: 20  Սորանք են Քամի որդիքը իրանց տոհմերովը իրանց լեզուներովը, իրանց երկիրներումն ու ազգերումը: 21  Եւ Սէմին էլ որդիներ ծնուեցան, որ Եբերի որդկանց հայրը եւ Յաբէթի մեծ եղբայրն էր: 22  Սէմի որդիքը՝ Եղամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ եւ Արամ: 23  Եւ Արամի որդիքը՝ Հուս եւ Հուլ եւ Գաթեր եւ Մաշ: 24  Եւ Արփաքսադը ծնեց Սաղային եւ Սաղան ծնեց Եբերին։ 25  Եւ Եբերին երկու որդիք ծնուեցան. մէկի անունը Փաղէկ. ըստ որում նորա օրերումը բաժնուեցաւ երկիրը. իսկ նորա եղբօր անունը Յեկտան էր: 26  Եւ Յեկտանը ծնեց Եղմովդատին,Սաղափին, Ասարմօթին, Յարաքին, 27  Ադորամին, Ուզալին, Դիկղային, Գեբաղին, 28  Աբիմեէլին, Սաբային, Ոփիրին, Եւիլային եւ Յոբաբին: 29  Սորանք ամենը Յեկտանի որդիքն են: 30  Եւ սորանց բնակութիւնը եղաւ Մեսայից մինչեւ Սոփեր արեւելեան սարը: 31  Սորանք են Սէմի որդիքն իրանց տոհմերովը, իրանց լեզուներովը, իրանց երկիրների մէջ իրանց ազգերովը: 32  Սորանք են Նոյի որդկանց տոհմերն իրանց ծնունդների եւ ազգերի համեմատ: Եւ սորանցից տարածուեցան ազգերը երկրի վերայ ջրհեղեղից յետոյ:

Ծանոթագրություններ