Ծննդոց 12։1-20

12  Եւ Եհովան ասեց Աբրամին. Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կ’տամ:  Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ գու օրհնեալ կ’լինիս:  Եւ քեզ օրհնողներին կ’օրհնեմ եւ քեզ անիծողներին կ’անիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կ’օրհնուին:  Եւ Աբրամը գնաց ինչպէս Եհովան նորան ասել էր. Ղովտն էլ գնաց նորա հետ. եւ Աբրամը եօթանասունեւհինգ տարեկան էր Խառանիցը դուրս գալիս:  Եւ Աբրամը վեր առաւ իր կին Սարային, եւ իր եղբօր որդի Ղովտին, եւ իրանց բոլոր ունեցած ստացուածքը, եւ Խառանումն իրանց ստացած անձինքը, եւ դուրս եկան որ գնան Քանանի երկիրը. եւ եկան Քանանի երկիրը:  Եւ Աբրամն անցաւ այն երկրովը մինչեւ Սիւքեմ տեղը մինչեւ Մօրէի կաղնին. եւ այն ժամանակ Քանանացիներն էին այն երկրումը:  Եւ Եհովան երեւեցաւ Աբրամին, եւ ասեց. Քո սերունդին պիտի տամ այս երկիրը: Եւ նա այն տեղ սեղան շինեց Եհովայի համար, որ իրան երեւեցաւ:  Եւ այն տեղից չուեց Բեթէլի դիմացի սարը, եւ իր վրանը բացաւ՝ Բեթէլը ծովի կողմիցը եւ Գային արեւելեան կողմիցը, այն տեղ Եհովայի համար սեղան շինեց, եւ Եհովայի անունը կանչեց:  Եւ Աբրամը չուելով գնում էր դէպի հարաւ: 10  Եւ այն երկրումը սով եղաւ. եւ Աբրամն իջաւ Եգիպտոս այն տեղ պանդխտութեամբ բնակուելու համար, որովհետեւ սովը սաստիկ էր այն երկրումը: 11  Եւ եղաւ երբ որ նա Եգիպտոսը մտնելու մօտեցաւ, իր կնոջը՝ Սարային ասեց. Ահա գիտեմ որ դու մի գեղեցիկ տեսքով կին ես: 12  Եւ անպատճառ երբ Եգիպտացիք քեզ տեսնեն, ասելու են՝ Սա նորա կինն է. եւ ինձ կ’սպանեն, բայց քեզ ողջ կ’թողեն. 13  Ասիր թէ դու իմ քոյրն ես. որպէս զի քո պատճառովն ինձ համար լաւ լինի, եւ քո պատճառովն իմ անձն ապրի: 14  Եւ եղաւ երբոր Աբրամը Եգիպտոս մտաւ, Եգիպտացիք տեսան այն կինը, որ շատ գեղեցիկ էր: 15  Եւ Փարաւօնի իշխաններն էլ տեսան նորան եւ գովեցին նորան Փարաւօնի առաջին. եւ կինը տարուեցաւ Փարաւօնի տունը: 16  Եւ նա նորա պատճառովը Աբրամին բարիք արաւ. եւ նա ոչխարներ եւ արջառներ եւ էգ էշեր եւ ուղտեր ունեցաւ: 17  Եւ Եհովան մեծ հարուածներով պատժեց Փարաւօնին եւ նորա տունը Աբրամի կնոջ Սարայի համար: 18  Եւ Փարաւօնը կանչեց Աբրամին, եւ ասեց. Այս ի՞նչ է որ արիր ինձ. ինչո՞ւ ինձ չ’յայտնեցիր, թէ նա քո կինն է: 19  Ինչո՞ւ համար ասացիր, թէ իմ քոյրն է. եւ ես նորան ինձ համար կին էի առնում. բայց հիմա ահա քո կինը, առ եւ գնա: 20  Եւ Փարաւօնը մարդկանցը պատուիրեց նորա մասին, եւ նորանք ճանապարհ դրին նորան եւ նորա կնոջը եւ նորա բոլոր ստացուածքը:

Ծանոթագրություններ