Ծննդոց 14։1-24

14  Եւ եղաւ Սենաարի Ամարփաղ թագաւորի, Ելլասարի Արիովք թագաւորի, Ելամի Քոդողագոմոր թագաւորի, եւ Գոյիմի Թադգաղ թագաւորի ժամանակներումը,  Որ Սոդոմի Բարա թագաւորի հետ, եւ Գոմորի Բարսա թագաւորի հետ, եւ Ադմայի Սենաբ թագաւորի հետ, եւ Սեբոյիմի Սիմոփոր թագաւորի հետ, ու Բաղայի այսինքն Սեգովրի թագաւորի հետ պատերազմ արին:  Սորանք ամենը ժողովուեցան Սիդդիմ ձորումը, որ է Աղի ծովը:  Տասնեւերկու տարի Քոդողագոմորին ծառայութիւն էին արել, եւ տասնեւերեքերորդ տարին ապստամբուեցան:  Եւ տասնեւչորսերորդ տարին եկաւ Քոդողագոմորը եւ իր հետ լինող թագաւորները, եւ կոտորեցին Աստարովթ – Կառնայիմումը լինող Ռափայիմներին եւ Համի մէջ Զուզեցիներին, եւ Շաւէ Կարիաթեմի մէջ Էմիմներին,  Եւ Քոռեցիներին իրանց Սէիր սարերի վերայ մինչեւ Էլփառանը որ անապատի մօտ է:  Եւ դարձան ու եկան Էնմասեփաթ այսինքն Հադէս եւ յաղթահարեցին Ամաղեկացոց բոլոր նահանգը, եւ Ասասանթամարի մէջ բնակվող Ամօրհացիներին էլ:  Եւ դուրս եկաւ Սոդոմի թագաւորը, եւ Գոմորի թագաւորը եւ Ադմայի թագաւորը, եւ Սեբոյիմի թագաւորը եւ Բաղայի այսինքն Սեգովրի թագաւորը, եւ Սիդդիմ ձորումը նորանց հետ պատերազմ կազմեցին:  Այսինքն Եղամի Քոդողագոմոր թագաւորի հետ, եւ Գոյիմի Թադգաղ թագաւորի հետ, եւ Սէնաարի Ամարփաղ թագաւորի հետ, եւ Ելլասարի Արիովք թագաւորի հետ՝ չորս թագաւորը հինգի հետ: 10  Եւ Սիդդիմ ձորը նաւթի հորերով լիքն էր. եւ Սոդոմի ու Գոմորի թագաւորները փախան, եւ այնտեղ ընկան, իսկ մնացածները սարը փախան: 11  Եւ նորանք առին Սոդոմի եւ Գոմորի բոլոր ստացուածքը, եւ նորանց բոլոր պաշարը, եւ գնացին: 12  Եւ Աբրամի եղբօր որդին Ղովտը եւ սորա բոլոր ստացուածքն էլ առին եւ գնացին, որովհետեւ նա Սոդոմում էր բնակվում: 13  Եւ մի ազատուած եկաւ եւ Եբրայեցի Աբրամին պատմեց. եւ նա Եսքողի եղբայր եւ Աների եղբայր Ամօրհացի Մամբրէի կաղնիների մէջ էր բնակվում. որովհետեւ նորանք Աբրամի հետ դաշնակից էին: 14  Եւ երբ որ Աբրամը լսեց, թէ իր եղբայրը գերի տարուեցաւ, իր տանը երեքհարիւր տաւնեւութը վարժուած ծառաներին դուրս հանեց ու նորանց ետեւից գնաց մինչեւ Դան: 15  Եւ ինքն իր ծառաների հետ գիշերը գունդ գունդ նորանց վերայ յարձակուեց եւ յաղթեց նորանց. եւ քշեց նորանց մինչեւ Կոբա, որ Դամասկոսի ձախ կողմն է: 16  Եւ բոլոր ստացուածքը ետ բերաւ. եւ իր եղբայր Ղովտին էլ, եւ նորա ստացուածքն էլ ետ բերաւ, եւ կնիկներն ու ժողովուրդն էլ: 17  Եւ Սոդոմի թագաւորը դիմաւորեց նորան, երբոր նա Քոդողագոմորի եւ նորա հետ լինող թագաւորների կոտրելուցը ետ էր դառել, դէպի Շաւէ ձորը՝ այսինքն թագաւորի ձորը. 18  Եւ Սաղէմի թագաւոր Մելքիսեդեկը հաց եւ գինի դուրս բերաւ, եւ նա Բարձրեալ Աստուծոյ քահանայ էր: 19  Եւ օրհնեց նորան եւ ասեց. Օրհնեալ լինի Աբրամը երկնքի եւ երկրի Արարիչ Բարձրեալ Աստուածանից: 20  Եւ օրհնեալ լինի Բարձրեալ Աստուածը, որ քո թշնամիները քո ձեռքը մատնեց: Եւ նա ամենիցը տասանորդ տուաւ նորան: 21  Եւ Սոդոմի թագաւորն ասեց Աբրամին. Մարդիկն ինձ տուր, եւ ստացուածքն դու առ քեզ համար: 22  Եւ Աբրամն ասեց Սոդոմի թագաւորին. Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դէպի Եհովայ Բարձրեալ Աստուածը, որ Տէր է երկնքի եւ երկրի, 23  Որ մի թելից մինչեւ կոշկի կապը մէկ բան վեր չեմ առնիլ ինչ որ քոնն է, որ չասես թէ Աբրամին ես հարստացրի. 24  Բացի այն որ երիտասարդները կերել են, եւ բացի այն մարդկանց բաժինը որ ինձ հետ գնացել են, այսինքն Աների եւ Եսքողի ու Մամբրէի. թող նորանք իրանց բաժինն առնեն:

Ծանոթագրություններ