Ծննդոց 16։1-16

16  Եւ Աբրամի կինը Սարան չէր ծնում նորա համար, եւ նա մի Եգիպտացի աղախին ունէր անունը Հագար:  Եւ Սարան ասեց Աբրամին. Ահա Եհովան ինձ արգիլեց ծնելուց, ուրեմն աղախնիս մօտ մտիր. գուցէ նորանից որդի ստանամ: Եւ Աբրամը Սարայի ձայնին լսեց:  Եւ Աբրամի կինը Սարան իր Եգիպտացի աղախին Հագարն առաւ, Աբրամը Քանանի երկրում տասը տարի բնակելուց յետոյ, եւ տուաւ նորան իր մարդին Աբրամին՝ որ նորան կին լինի:  Եւ նա մտաւ Հագարի մօտ, եւ նա յղացաւ. եւ երբոր տեսաւ թէ յղի է, իր տիկինը իր աչքի առաջին անարգուեցաւ:  Եւ Սարան ասեց Աբրամին. Իմ անիրաւութիւնը քեզ վերայ լինի. ես իմ աղախինը քո գիրկը տուի, եւ երբոր տեսաւ թէ յղի է, ես նորա աչքի առաջին անարգուեցայ. Եհովան իմ ու քո մէջտեղը դատաստան անէ:  Եւ Աբրամն ասեց Սարային. Ահա քո աղախինը քո ձեռքին է, արա նորան ինչ որ հաճոյ է քո աչքին. եւ Սարան նեղեց նորան, եւ նա փախաւ նորա երեսիցը:  Եւ Եհովայի հրեշտակը գտաւ նորան անապատումը ջրի աղբիւրի մօտ Սուրի ճանապարհի վերայ լինող աղբիւրի մօտ.  Եւ ասեց. Ով Սարայի աղախին Հագար, ո՞ր տեղից ես գալիս, եւ ո՞ւր ես գնում: Եւ նա ասեց. Ես իմ տիկին Սարայի երեսիցը փախչում եմ:  Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ետ դարձիր քո տիկնոջ մօտ, եւ նորա ձեռքի տակ խոնարհուիր: 10  Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Քո սերունդը շատ շատացնելու եմ, եւ շատութիւնից չ’համարուիլ: 11  Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ահա դու յղի ես. եւ որդի կ’ծնես, եւ նորա անունը Իսմայէլ* կ’դնես, որովհետեւ Եհովան լսեց քո տառապանքը: 12  Եւ նա մի վայրագ մարդ կ’լինի. նորա ձեռքը ամենի դէմ, եւ ամենի ձեռքը նորա դէմ կ’լինի, եւ նա իր բոլոր եղբայրների առաջին կ’բնակուի: 13  Եւ նա իր հետ խօսող Եհովայի անունը կանչեց, թէ Դու իմ տեսիլքի Աստուածն ես որովհետեւ ասաց. Արդեօք էլ կ’տեսնե՞մ այստեղ իմ տեսիլքից յետոյ: 14  Վասն որոյ այն ջրհորի անունը Լահայրօյի ջրհոր* դրաւ, ահա նա Կադէսի եւ Բարադի մէջտեղն է: 15  Եւ Հագար մի որդի ծնեց Աբրամին. եւ Աբրամը Հագարի իր համար ծնած որդու անունն Իսմայէլ դրաւ: 16  Եւ Աբրամը ութանասունեւվեց տարեկան էր, երբոր Հագարը Իսմայէլին ծնեց Աբրամի համար:

Ծանոթագրություններ

16։11 Աստուած լսում է։
16։14 Տեսիլքիս կենդանի Աստուծոյ ջրհորը։