Ծննդոց 17։1-27

17  Եւ երբոր Աբրամն իննսունեւինը տարեկան էր, Եհովան երեւեցաւ Աբրամին եւ ասեց նորան. Ես եմ Ամենակարող Աստուածը. իմ առաջին վարուիր, եւ կատարեալ եղիր:  Եւ ես իմ ու քո մէջտեղը իմ ուխտը կդնեմ, եւ քեզ խիստ շատ կ’շատացնեմ:  Եւ Աբրամն իր երեսի վերայ ընկաւ. եւ Աստուած նորա հետ խօսեց ասելով.  Ահա իմ ուխտը քեզ հետ է, եւ ազգերի բազմութեան հայր կ’լինիս.  Եւ այսուհետեւ քո անունը Աբրամ չասուի, այլ քո անունն Աբրահամ* լինի. որովհետեւ քեզ ազգերի բազմութեան հայր արի:  Եւ քեզ խիստ շատ կ’աճեցնեմ, եւ քեզ ազգեր կ’շինեմ. եւ քեզանից թագաւորներ դուրս կ’գան:  Եւ կ’հաստատեմ իմ ուխտը իմ ու քո մէջտեղը, եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը իրանց դարերի համար որ յաւիտենական ուխտ լինի, որ Աստուած լինիմ քեզ համար եւ քեզանից յետոյ քո սերունդի համար:  Եւ քեզ եւ քեզանից յետոյ քո սերունդին տուի քո պանդխտութեան երկիրն, այսինքն Քանանի բոլոր երկիրը՝ յաւիտենական ստացուածքի համար. եւ նորանց Աստուած կ’լինիմ:  Եւ Աստուած ասեց Աբրահամին. Իսկ դու պահիր իմ ուխտը՝ դու եւ քեզանից յետոյ քո սերունդն իրանց դարերումը: 10  Սա է իմ ուխտը, որ պիտի պահէք իմ եւ ձեր մէջտեղը եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը՝ ձեր ամեն արուն թլփատուի. 11  Ուրեմն թլփատուեցէք ձեր անթլփատութեան մարմինիցը, եւ սա ուխտի նշան կ’լինի իմ ու ձեր մէջ: 12  Եւ թլփատուի ձեր ամեն ազգերումը ամեն ութ օրական արուն, ընդոծինը եւ արծաթով առնուածը ամեն օտարից որ քո սերունդիցը չէ: 13  Քո ընդոծինը եւ քո արծաթով առածը անպատճառ պիտի թլփատուի. եւ իմ ուխտը ձեր մարմնումը յաւիտենական ուխտ լինի: 14  Եւ մի անթլփատ արու, որի անթլփատութեան մարմինը թլփատուած չէ, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի. նա իմ ուխտն անարգել է: 15  Եւ Աստուած ասեց Աբրահամին. Քո կնոջ Սարայի անունը Սարա չասես, այլ Սարրայ* է նորա անունը: 16  Եւ նորան կ’օրհնեմ, նաեւ նորանից մի որդի կ’տամ քեզ. եւ կ’օրհնեմ նորան, եւ նա ազգեր կ’լինի. ժողովուրդների թագաւորներ կ’լինին նորանից: 17  Եւ Աբրահամն երեսի վերայ ընկաւ եւ ծիծաղեց եւ իր սրտումն ասաց. Արդեօք հարիւր տարեկան մարդին զաւակ կ’լինի՞. եւ թէ իննսուն տարեկան Սարրան կ’ծնէ՞։ 18  Եւ Աբրահամն ասեց Աստուծոյն. Ո՛հ թէ Իսմայէլն ապրէր քո առաջին։ 19  Եւ Աստուած ասեց. Այո՛, քո կինը Սարրան որդի կ’ծնէ քեզ համար, եւ նորա անունը Իսահակ* կ’դնես. եւ ես իմ ուխտը կ’հաստատեմ նորա հետ յաւիտենական ուխտ նորանից յետոյ նորա սերունդի համար: 20  Եւ Իսմայէլի համար էլ լսեցի քեզ. ահա օրհնեցի նորան, եւ կ’աճեցնեմ նորան եւ խիստ շատ կ’շատացնեմ նորան. նա տասներկու իշխաններ կ’ծնէ, եւ մեծ ազգ կ’շինեմ նորան: 21  Բայց իմ ուխտը կ’հաստատեմ Իսահակի հետ, որ Սարրան քեզ համար կ’ծնէ միւս տարի այս ժամանակ: 22  Եւ նորա հետ խօսելը վերջացրեց, եւ Աստուած Աբրահամի մօտիցը վեր գնաց: 23  Եւ Աբրահամն առաւ իր որդի Իսմայէլը, եւ իր բոլոր ըդոծինները եւ իր բոլոր արծաթով առնուածները՝ Աբրահամի ընտանիքի ամեն արու մարդը, եւ հէնց այն օրը նորանց անթլփատութեան մարմինը թլփատեց, ինչպէս Աստուած ասել էր նորան. 24  Եւ Աբրահամն իննսունեւինը տարեկան էր, երբ որ նորա անթլփատութեան մարմինը թլփատուեցաւ: 25  Եւ իր որդին Իսմայէլը տասներեք տարեկան էր, երբոր նորա անթլփատութեան մարմինը թլփատուեցաւ: 26  Հէնց նոյն օրը թլփատուեցաւ Աբրահամը եւ իր որդի Իսմայէլը, 27  Եւ իր տան բոլոր մարդիկը՝ իր ընդոծինը եւ օտարականներից արծաթով առնուածը իր հետ թլփատուեցան:

Ծանոթագրություններ

17։5 Հայր բազմութեան։
17։15 Իշխանուհի։
17։19 Ծիծաղ։