Ծննդոց 21։1-34

21  Եւ Եհովան այցելութիւն արաւ Սարրային ինչպէս ասել էր, եւ Եհովան արաւ Սարրային ինչպէս որ խօսել էր:  Եւ Սարրան յղացաւ, եւ մի որդի ծնեց Աբրահամի իր ծերութիւնումը, այն որոշեալ ժամանակին, որ Աստուած ասել էր նորան:  Եւ Աբրահամն իր համար ծնած որդու անունը, որ Սարրան նորա համար ծնել էր, Իսահակ կոչեց:  Եւ Աբրահամը թլփատեց իր որդի Իսահակը, երբ որ ութ օրուան էր, ինչպէս որ Աստուած իրան պատուիրել էր:  Եւ Աբրահամը հարիւր տարեկան էր երբոր իր որդին Իսահակը իր համար ծնուեց:  Եւ Սարրան ասեց. Աստուած ինձ համար ծիծաղ շինեց. ամեն լսողը իմ մասին ծիծաղելու է:  Նաեւ ասեց. Ո՞վ կ’ասէր Աբրահամին թէ Սարրան որդիք կ’սնուցանէ. որովհետեւ նորա ծերութիւնումը նորա համար որդի ծնեցի:  Եւ տղան մեծացաւ եւ կաթից կտրուեցաւ. եւ Աբրահամը մեծ խնճոյք արաւ Իսահակի կաթից կտրուած օրը:  Եւ Սարրան տեսաւ, որ Եգիպտացի Հագարի որդին, որ ծնեց Աբրահամի համար, ծաղրող էր. 10  Եւ ասեց Աբրահամին. Դուրս արա այս աղախնին եւ իր որդուն, որովհետեւ այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չ’պիտի լինի: 11  Եւ այս բանը Աբրահամին շատ դժուար երեւեցաւ իր որդու պատճառովը: 12  Եւ Աստուած ասեց Աբրահամին. Թող աչքիդ դժուար չերեւայ քո տղայի եւ աղախնի համար. ամեն ինչ որ Սարրան քեզ ասել է, նորա խօսքը լսիր, որովհետեւ Իսահակով է քեզ համար սերունդ կոչուելու: 13  Եւ աղախնի որդին էլ ազգ կ’շինեմ, որովհետեւ քո սերունդն է նա: 14  Եւ Աբրահամն առաւօտանց կանուխ վեր կացաւ, եւ հաց եւ մէկ տիկ ջուր առաւ, եւ Հագարին տուաւ եւ նորա ուսի վերայ դրաւ, եւ տղան էլ տուաւ եւ արձակեց նորան. եւ նա գնաց, եւ Բերսաբէի անապատումը մոլորուած ման էր գալիս: 15  Եւ տկիցը ջուրը վերջացաւ, եւ մացառների մէկի տակին ձգեց տղային. 16  Եւ գնաց եւ դէմուդէմը նստեց մի նետընկեցի չափ, որովհետեւ ասեց. Տղան մեռնելիս չ’տեսնեմ. եւ դէմուդէմը նստած իր ձայնը բարձրացրեց եւ լացաւ: 17  Եւ Աստուած տղայի ձայնը լսեց, եւ Աստուծոյ հրեշտակն երկնքիցը կանչեց Հագարին, եւ նորան ասեց, Հագար, ի՞նչ է քեզ. մի՛ վախիր, Աստուած լսեց տղայի ձայնը ուր որ նա է: 18  Վեր կաց, տղան վեր առ, եւ ձեռքովդ զօրացուր նորան, որովհետեւ ես մեծ ազգ եմ շինելու նորան: 19  Եւ Աստուած նորա աչքերը բացաւ, եւ նա մի ջրհոր տեսաւ. եւ գնաց եւ տիկը ջրով լցրեց, եւ տղային խմեցրեց: 20  Եւ Աստուած տղայի հետ էր, եւ նա մեծացաւ եւ անապատումը բնակուեց եւ աղեղնաւոր դառաւ: 21  Եւ Փառանի անապատումն էր բնակվում. եւ մայրը նորա համար մի կին առաւ Եգիպտոսի երկրիցը: 22  Եւ եղաւ որ այն ժամանակ Աբիմելէքը եւ իր սպարապետը Փիքող խօսեցին Աբրահամի հետ ասելով, Աստուած քեզ հետ է ամեն բանում ինչ որ անում ես: 23  Եւ հիմա ինձ երդում արա այս տեղ Աստուծով, թէ ինձ եւ իմ զաւակի եւ իմ սերունդի հետ նենգութեամբ չես վարուիլ. այլ իմ քեզ արած երախտիքի պէս կ’անես ինձ եւ այս երկրին, որի մէջ բնակուել ես: 24  Եւ Աբրահամն ասեց. Ես երդում կ’անեմ. 25  Եւ Աբրահամը յանդիմանեց Աբիմելէքին մի ջրհորի մասին, որ Աբիմելէքի ծառաները բռնութեամբ առել էին: 26  Աբրահամն ասեց. Ես չգիտեմ թէ ով է արել այդ բանը. եւ դու էլ չիմացրիր ինձ, եւ ես էլ լսած չէի, բայց միայն այսօր: 27  Եւ Աբրահամը ոչխարներ ու արջառներ առաւ, եւ Աբիմելէքին տուաւ, եւ երկուսը ուխտ արին: 28  Եւ Աբրահամը ոչխարներիցը եօթը հատ էգ գառներ առանձին դրաւ. 29  Եւ Աբիմելէքն ասեց Աբրահամին. Ի՞նչ պիտի լինին այդ եօթը գառները, որ դու առանձին դրիր: 30  Եւ նա ասեց. Որպէս զի այս եօթը էգ գառները իմ ձեռքիցն ընդունես, որ ինձ համար վկայութիւն լինի, թէ ես փորեցի այս հորը: 31  Նորա համար այն տեղի անունը Բերսաբէէ կոչեց. որովհետեւ երկուսն էլ այնտեղ երդում արին: 32  Եւ Բերսաբէէումը ուխտ արին. եւ վեր կացաւ Աբիմելէքն ու նորա սպարապետ Փիքողը, եւ ետ դարձաւ Փղշտացիների երկիրը: 33  Եւ Աբրահամը ծառեր տնկեց Բերսաբէէումը. եւ այն տեղ յաւիտենական Աստուած Եհովայի անունը կանչեց: 34  Եւ Աբրահամը շատ օրեր պանդխտութիւն արաւ Փղշտացիների երկրումը:

Ծանոթագրություններ