Ծննդոց 49։1-33

49  Եւ Յակոբը կանչեց իր որդիներին եւ ասեց. Ժողովուեցէք որ պատմեմ ձեզ ինչ որ պատահելու է ձեզ վերջի օրերը:  Ժողովուեցէք եւ լսեցէք, ով Յակոբի որդիները. եւ լսեցէք ձեր հօրը Իսրայէլին:   Ով Ռուբէն, իմ անդրանիկը,Դու իմ ոյժն ու իմ զօրութեան սկիզբը՝Գերազանց յարգութեամբ եւ գերազանց կարողութեամբ:  Ջրի պէս եռացիրԳերազանց չես լինիլ.Որովհետեւ վեր ելար քո հօր անկողինը,Այն ժամանակի պղծեցիր: Անկողի՜նս ելաւ:  Շմաւոն եւ Ղեւի եղբայրներ.Անիրաւութեան գործիքներ են նորանց սուրերը:  Նորանց խորհուրդների մէջ չ’մտնէ իմ հոգին,Նորանց ժողովքի հետ չ’միանայ իմ պատիւը.Որովհետեւ իրանց բարկութեամբը մարդ սպանեցին,Եւ իրանց կամապաշտութեամբը ցուլի ջիղ կտրեցին:  Անիծեալ լինի նորանց բարկութիւնը,ըստ որում խիստ էրԵւ նորանց սրտմտութիւնը, ըստ որում սաստիկ էր.Կ’բաժանեմ նորանց Յակոբի մէջ,Եւ կ’ցրուեմ Իսրայէլի մէջ:  Ով Յուդա, քեզ կ’գովեն քո եղբայրները.Ձեռքդ քո թշնամիների պարանոցի վերայ լինի.Երկրպագութիւն անեն քեզ քո հօր որդիքը:  Առիւծի ձագ է Յուդան.Որդեակ իմ, կողոպուտից ելար:Ծունկ կրկնեց՝ պառկեց առիւծի պէս եւ մատակ առիւծի պէս.Ո՞վ կ’զարթնեցնէ նորան: 10  Չ’պակասէ իշխողութիւնը Յուդայից,Եւ օրէնսդիրը, նորա ոտքերի մէջտեղից.Մինչեւ որ Սելովը գայ.Եւ նորանն է ժողովուրդների հնազանդութիւնը: 11  Նա իր աւանակը որթին կ’կապէ,Եւ ազնիւ որթին՝ իր էգ իշի ձագը.Գինով կ’լուանայ իր պատմուճանը,Եւ խաղողի արիւնով իր հանդերձը: 12  Իր աչքերը գինուց կարմիր՝Եւ իր ատամները կաթից սպիտակ կլինին: 13  Զաբուղոնը ծովի եզերքումը կ’բնակուիԵւ նա նաւերի եզերքումը կ’լինի,Եւ նորա սահմանը մինչեւ Սիդօն: 14  Իսաքարը մի ամրապինդ էշ է,Պառկում է գոմերի մէջտեղը. 15  Եւ տեսաւ որ հանգստութիւնը լաւ է,Եւ երկիրը՝ որ գեղեցիկ է.Իր ուսը ծռեց բեռ կրելու,Եւ հարկատու ծառայ եղաւ: 16  Դանը կ’դատէ իր ժողովրդինԻսրայէլի ցեղերի մէկի պէս: 17  Դանը մի օձ կ’լինի ճանապարհի վերայ,Մի իժ՝ շաւիղի վերայ,Կծում է ձիան գարշապարը.Եւ վայր է ընկնում հեծեալը ետեւին: 18  Քո փրկութեանն եմ սպասում, Եհովայ: 19  Գադը՝ մի գունդ կ’յարձակէ նորա վերայ,Բայց ինքը կ’յարձակուի ետեւից: 20  Ասերի համար հացը պարարտ է.Եւ ինքը կ’տայ թագաւորի համադամ կերակուրներ: 21  Նեփթաղիմը մի ազատ եղջերու է.Որ գեղեցիկ խօսքեր է տալիս: 22  Մի պտղատու ոստ է Յովսէփը,Մի պտղաբեր ոստ՝ աղբիւրի վերայ,Բողբոջները տարծվում են պատի վերայ: 23  Եւ վշտացրին նորան,Եւ նետաձիգ արին,Եւ ատեցին նորան աղեղնաւորները. 24  Բայց նորա աղեղը զօրաւոր մնաց,Եւ ջիլացած են նորա ձեռքի բազուկները,Յակոբի Հզօրի ձեռքերովը.Այնտեղից է հովիւը Իսրայէլի վէմը: 25  Քո հօր Աստուածանից որ քեզ կ’օգնէ,Եւ Ամենակարողից որ քեզ կ’օրհնէ,Երկնքի օրհնութիւններովը՝ վերեւից,Խորութեան օրհնութիիւններովը՝ որ պառկած է ցածումը.Ծծերի եւ արգանդի օրհնութիւններովը. 26  Քո հօր օրհնութիւնները որ զօրացան մշտնջենաւոր լեռների օրհնութիւններից՝Յաւիտենական բլուրների վայելչութիւնից բարձր, Յովսէփի գլխի վերայ լինին.Եւ իր եղբայրներից գերազանց լինողի գագաթի վերայ: 27  Բենիամինը պատառող գայլ է,Առաւօտանց որսը կ’ուտէ,Եւ իրիկունը կողոպուտը կ’բաժանէ: 28  Բոլոր այս Իսրայէլի ցեղերը տասնեւերկու են. եւ այս է որ նորանց հայրը խօսեց նորանց հետ, եւ օրհնեց նորանց. ամեն մէկի օրհնութեանը պէս օրհնեց նորանց: 29  Եւ պատուիրեց նորանց եւ ասեց նորանց. Ես իմ ժողովրդի հետ պիտի խառնուիմ. իմ հայրերի հետ այն այրի մէջ թաղեցէք ինձ, որ Քետացի Եփրոնի արտումն է. 30  Այն այրի մէջ, որ Քանանի երկրումը Մամբրէի դիմաց եղող Մաքփելայի արտումն է, որ Աբրահամը ծախու առաւ այն արտի հետ միասին գերեզմանի կալուածքի համար Քետացի Եփրոնից: 31  Այնտեղ թաղեցին Աբրահամին Եւ նորա կնոջը Սարրային. այնտեղ թաղեցին Իսահակին եւ նորա կնոջը Ռեբեկային. եւ ես էլ այնտեղ թաղեցի Լիային: 32  Այն արտը եւ այնտեղ եղած այրը Քետի որդիներիցը ծախու առնուեցան: 33  Եւ Յակոբը վերջացրեց իր որդիների պատուէր տալը, իր ոտքերը անկողնի մէջ ժողովեց, եւ հոգին աւանդեց, եւ իր ժողովրդի հետ խառնուեցաւ:

Ծանոթագրություններ