Կողոսացիներ 1։1-29

1  Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը, եւ Տիմոթէոս եղբայրը.  Կողոսայում լինող սուրբերին եւ հաւատացեալ եղբայրներին Քրիստոսումը: Շնորհք լինի ձեզ հետ՝ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը՝ եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը:  Գոհանում ենք Աստուածանից եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրիցը՝ ամեն ժամանակ ձեզ համար աղօթք անելով.  Երբոր լսեցինք ձեր հաւատքը, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի վերայ, եւ սէրը՝ որ դէպի ամեն սուրբերն ունիք.  Այն յոյսի համար՝ որ պահվում է ձեզ համար երկնքումն, որի համար առաջուց լսեցիք աւետարանի ճշմարիտ խօսքովը.  Որ հասաւ ձեզ, ինչպէս ամեն աշխարհի մէջ, եւ պտուղ է բերում, ինչպէս ձեր միջումն էլ, այն օրիցն հետէ՝ որ լսեցիք եւ Աստուծոյ շնորհքը ճանաչեցիք ճշմարտութիւնով:  Ինչպէս էլ սովորեցիք Եպափրասիցը՝ մեր սիրելի ծառայակցիցը, որ ձեզ համար Քրիստոսի հաւատարիմ պաշտօնեայ է,  Որ էլ պատմեց մեզ ձեր սէրը հոգով:  Նորա համար մենք էլ այն օրիցը հետէ որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղօթք անելուց եւ խնդրուածք մատուցանելուց որ լցուիք նորա կամքի գիտութիւնովը, ամեն իմաստութիւնով եւ հոգեւոր հանճարով. 10  Որ դուք գնաք ինչպէս արժանի է Տիրոջը, ամեն բանի մէջ հաճոյ լինելով նորան, ամեն բարի գործով պտղաբեր լինիք եւ աճիք Աստուծոյ գիտութեան մէջ. 11  Ամեն զօրութիւնով զօրացած իր փառքի զօրութեան համեմատ, ամեն համբերութեան եւ երկայնամտութեան մէջ ուրախութիւնով. 12  Եւ գոհութիւն տաք Հօրը որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լոյսումը. 13  Որ փրկեց մեզ խաւարի իշխանութիւնիցը, եւ փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայութեան մէջ, 14  Որի ձեռովն ունինք փրկութիւն նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը. 15  Որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝ ամեն ստեղծուածներից առաջ ծնուած: 16  Վասն զի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չ’երեւողները, թէ աթոռները, թէ տէրութիւնները, թէ պետութիւնները, թէ իշխանութիւնները. ամեն բաները նորանով՝ եւ նորա համար ստեղծուեցան: 17  Եւ նա ամենից առաջ է, եւ ամեն բան նորանով է հաստատ. 18  Եւ նա է մարմնի այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը, մեռելների անդրանիկը. որպէս զի ամեն բանի մէջ նա լինի առաջինը: 19  Որովհետեւ Աստուած հաճեց, որ նորանում Աստուածութեան բոլոր լիութիւնը բնակուի: 20  Եւ նորանով ամենը հաշտեցնէ իրան հետ, խաղաղութիւն անելով նորա ձեռովը նորա խաչի արիւնովը, թէ երկրիս վերայ թէ երկնքումը լինողներին: 21  Եւ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած եւ թշնամի էիք մտքով չար գործերումը, 22  Հիմա հաշտեցրեց իր մսեղէն մարմնի մէջ իր մահի ձեռովը, որ ձեզ սուրբ, եւ անբիծ, եւ անարատ կանգնեցնէ իր առաջին: 23  Եթէ հաւատքի մէջ հիմնուած եւ հաստատ կենաք, եւ առանց շարժուելու այն աւետարանի յոյսիցը՝ որ լսեցիք, որ երկնքի տակ լինող բոլոր արարածներին քարոզուեցաւ. որին ես Պօղոսս պաշտօնեայ եղայ: 24  Հիմա ուրախ եմ իմ չարչարանքներումը ձեզ համար, եւ լրացնում եմ Քրիստոսի նեղութիւնների պակասը իմ մարմնումը նորա մարմնի տեղ որ է եկեղեցին, 25  Որի պաշտօնեայ եղայ, Աստուծոյ այն տնտեսութեան պէս, որ ինձ տրուած է ձեզ համար Աստուծոյ խօսքը կատարելու համար. 26  Այն խորհուրդը որ ծածկուած էր յաւիտենից եւ դարերից, իսկ հիմա յայտնուեցաւ իր սուրբերին. 27  Որոնց Աստուած կամեցաւ ցոյց տալ, թէ ինչ է այս խորհուրդի փառաւոր ճոխութիւնը հեթանոսներումը, որ է Քրիստոսը ձեզանում՝ այն փառքի յոյսը: 28  Որին մենք քարոզում ենք ամեն մարդի խրատելով եւ ամեն մարդի սովորեցնելով ամեն իմաստութիւնով, որ ամեն մարդի կատարեալ կանգնեցնենք Քրիստոս Յիսուսումը. 29  Որի համար էլ աշխատում եմ ճիգ թափելով նորա ներգործութեան չափովը, որ ինձանում ներգործում է զօրութիւնով:

Ծանոթագրություններ