Հակոբոս 1։1-27

1  Յակոբոս Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառայ. տասնեւերկու ցեղերիդ որ ցրուած էք, ողջոյն:  Բոլորովին ուրախութիւն համարեցէք, եղբարքս, երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք.  Գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում:  Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք:  Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան:  Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին:  Այն մարդը թող չ’կարծէ, որ Տէրիցը մի բան կ’առնէ:  Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը:  Թող խոնարհ եղբայրը պարծենայ իր բարձրութիւնովը: 10  Եւ հարուստն իր խոնարհութիւնովը. որովհետեւ խոտի ծաղկի նման կ’անցնի: 11  Վասնզի արեգակը ծագեց իր սաստիկ տաքութիւնովը եւ խոտը չորացրեց, եւ նորա ծաղիկը թափուեցաւ, եւ նորա երեսի գեղեցկութիւնը կորաւ. այնպէս էլ հարուստն իր ճանապարհներումը կ’թոռոմի: 12  Երանելի է այն մարդը որ համբերում է փորձութեան. վասնզի եթէ փորձուելով ընտիր գտնուի կեանքի պսակը կ’առնէ, այն որ Տէրը խոստացաւ իրան սիրողներին: 13  Ոչ ով, որ փորձութեան մէջ է, չ’ասէ թէ Աստուածանից եմ փորձվում. որովհետեւ Աստուած չար բաներով չէ փորձվում. ինքն էլ ոչ մէկին չէ փորձում: 14  Բայց ամեն մէկը փորձվում է բուն իր ցանկութիւնիցը հրապուրուած եւ խաբուած: 15  Եւ այնուհետեւ որ ցանկութիւնը յղացած է՝ ծնվում է մեղք. եւ մեղքն էլ երբոր կատարվում է՝ մահ կ’ծնի: 16  Մի խաբուիք իմ սիրելի եղբարք. 17  Ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ վերեւիցն է իջնում լոյսի Հօրիցը. որի մէջ բնաւ փոփոխում կամ դարձուածքի շուք չ’կայ: 18  Նա կամենալով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որ մենք նորա արարածների երախայրի լինենք: 19  Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար: 20  Որովհետեւ մարդի բարկութիւնն Աստուծոյ արդարութիւնը չէ գործում: 21  Սորա համար ամեն աղտեղութիւն եւ չարութեան առաւելութիւնը դէն գցեցէք, եւ խոնարհութիւնով ընդունեցէք ձեր մէջ սերմուած խօսքը, որ կարող է ձեր հոգիները ապրեցնել: 22  Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով: 23  Վասնզի եթէ մէկը միայն խօսքի լսող է եւ ոչ անող, նա նման է այն մարդին որ պշուցած մտիկ է տալիս իր իսկական երեսին հայելու մէջ. 24  Որովհետեւ նայելով տեսաւ իրան եւ անցաւ, եւ շուտով մոռացաւ թէ ինչպէս էր: 25  Բայց նա որ ազատութեան կատարեալ օրէնքի մէջ աչքը գցած մտիկ տուաւ եւ նորանում կացաւ, նա մոռացուկ լսող չ’եղաւ այլ գործ կատարող. նա իր անելովը երանելի է: 26  Եթէ ձեզանից մէկը կարծում է թէ կրօնասէր է եւ իր լեզուն չ’սանձահարէ, այլ իր սիրտը խաբէ, այնպիսի մարդի կրօնասիրութիւնը զուր է. 27  Սուրբ եւ անարատ կրօնասիրութիւնն Աստուծոյ եւ Հօր առաջին սա է, որբերին եւ այրիներին այցելել նորանց նեղութեան մէջ, եւ իր անձն աշխարհքից անարատ պահել:

Ծանոթագրություններ