Հակոբոս 3։1-18

3  Շատ վարդապետներ մի լինիք, եղբարքս. գիտենալով որ մեծ դատաստան պիտի ընդունիք:  Որովհետեւ շատ բաներով մեղանչում ենք ամենս: Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում նա կատարեալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել:  Տես, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք հնազանդեն մեզ, եւ նորանց բոլոր մարմինը կառավարում ենք:  Ահա նաւերն էլ, որչափ մեծ են եւ սաստիկ քամիներից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են որ կողմն որ ղեկավարի միտքը կամենայ:  Այնպէս էլ լեզուն՝ մի փոքր անդամ է, բայց մեծ մեծ բաներ է խօսում. տես, մի փոքր կրակը ո՞րքան բան է վառում:  Լեզուն էլ կրակ է՝ այդ անիրաւութեան աշխարհքը. այսպէս է լեզուն դրուած մեր անդամների մէջ, որ նա բոլոր մարմինն ապականում է եւ կրակով վառում է մեր գոյութեան անիւը, եւ ինքը բորբոքուած է գեհենիցը:  Որովհետեւ գազանների, եւ թռչունների, եւ սողունների, եւ ծովում լինողների բոլոր բնութիւնը նուաճուած է եւ նուաճվում է մարդկային բնութիւնից:  Բայց մարդկանց լեզուն ոչ ով կարող չէ նուաճել, մի անզուսպ չար է՝ լցուած մահաբեր թոյնով:  Նորանով օրհնում ենք Աստուած եւ Հայրը, եւ նորանով անիծում ենք մարդկանց, որ Աստուծոյ նմանութիւնովը ստեղծուած են: 10  Միեւնոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւն եւ անէծք. պէտք չէ, եղբարքս, որ սա այսպէս լինի: 11  Մի՞թէ մի աղբիւր նոյն ակնից քաղցր եւ դառն ջուր կ’բղխէ: 12  Մի՞թէ կարելի է, եղբարքս, որ թզենին ձիթապտուղ բերէ, կամ որթը թուզ. այնպէս էլ աղի աղբիւրը չէ կարող քաղցր ջուր հանել: 13  Ո՞վ է ձեզանում իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքովը ցոյց տայ իր գործերը իմաստութեան հեզութիւնովը: 14  Բայց եթէ դառն նախանձ եւ հակառակութիւն ունիք ձեր սրտերումը, մի պարծենաք եւ սուտ մի ասէք ճշմարտութեան դէմ: 15  Այս իմաստութիւնը վերեւից իջած չէ, այլ երկրաւոր, շնչաւոր եւ դիւական: 16  Որովհետեւ ուր որ նախանձ եւ կռիւ կայ, այնտեղ անկարգութիւն եւ ամեն չար բաներ կան: 17  Բայց վերին իմաստութիւնը նախ եւ առաջ սուրբ է, եւ յետոյ խաղաղարար, հեզ, հլու, ողորմութիւնով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասէր, անկեղծ: 18  Եւ արդարութեան պտուղը խաղաղութիւնով է սերմվում նորանց համար որ խաղաղութիւն են անում:

Ծանոթագրություններ