Հայտնություն 15։1-8

15  Եւ տեսայ մի ուրիշ մեծ եւ զարմանալի նշան երկնքումը, եօթը հրեշտակ որ վերջի եօթը պատուհասներն ունէին. որովհետեւ Աստուծոյ բարկութիւնը նորանցով կատարուեցաւ:  Եւ տեսայ իբրեւ ապակեղէն ծով կրակով խառնուած. եւ նորանց որ յաղթում են գազանին եւ նորա պատկերին եւ նորա դրոշմին եւ նորա անունի թիւին, որ կանգնած էին ապակեղէն ծովի վերայ, եւ Աստուծոյ քնարներն ունէին:  Եւ երգում էին Աստուծոյ ծառայ Մովսէսի երգը եւ Գառի երգը, ասելով. Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագաւոր:  Ո՞վ է որ քեզանից չ’վախենայ, ով Տէր, եւ քո անունը չ’փառաւորէ. որ միայն դու ես սուրբ. վասնզի բոլոր ազգերը կ’գան եւ քո առաջին երկրպագութիւն կ’անեն, որովհետեւ քո իրաւունքները յայտնուեցան:  Եւ սորանից յետոյ տեսայ, եւ ահա բացուեցաւ վկայութեան խորանի տաճարը երկնքումը:  Եւ դուրս եկան տաճարիցը այն եօթը հրեշտակները, որ այն եօթը պատուհասներն ունէին, մաքուր եւ պայծառ կտաւ հագած, եւ ստինքների մօտով ոսկէ գօտիներ կապած:  Եւ այն չորս կենդանիներից մէկն այս եօթը հրեշտակներին եօթը ոսկի սկաւառաւ տուաւ՝ յաւիտեանս յաւիտենից կենդանի Աստուծոյ բարկութիւնովը լիքը:  Եւ տաճարը լցուեցաւ Աստուծոյ փառքից եւ նորա զօրութիւնից ելած ծուխովը. եւ ոչ ով կարող չէր մտնել տաճարը, մինչեւ որ այն եօթը հրեշտակների եօթը պատուհասները կատարուին:

Ծանոթագրություններ