Հայտնություն 17։1-18

17  Եւ այն եօթը սկաւառակներն ունեցող եօթը հրեշտակներից մէկն եկաւ եւ խօսեց ինձ հետ ասելով. Եկ քեզ ցոյց տամ այն մեծ պոռնկի դատաստանը, որ այն շատ ջրերի վերայ նստում է,  Որի հետ պոռնկուեցան երկրի թագաւորները եւ երկրի բնակիչները նորա պոռնկութեան գինովն արբեցին:  Եւ ինձ առաւ տարաւ հոգով մի անապատ. եւ տեսայ մի կին՝ նստած կարմիր գազանի վերայ՝ լիքը հայհոյութեան անուններով որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր:  Եւ այն կինը որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկով եւ պատուական ակունքներով եւ մարգարիտներով զարդարուած մի ոսկի բաժակ ունէր իր ձեռքումը, լիքը գարշելութիւններով եւ իր պիղծ պոռնկութիւնովը,  Եւ նորա ճակատումը գրուած էր մի անուն՝ Խորհուրդ, Մեծ Բաբիլոն, պոռնիկների եւ երկրի գարշելիների մայրը:  Եւ տեսայ այն կինը արբած սուրբերի արիւնովը եւ Յիսուսի վկաների արիւնովը. եւ երբոր տեսայ նորան, մեծ զարմանքով զարմացայ:  Եւ հրեշտակն ասեց ինձ. Ի՞նչու համար զարմացար. ես ասեմ քեզ այդ կնկայ խորհուրդը, եւ այն գազանինը, որ նորան վեր է առել, որ եօթը գլուխը ունի եւ տասը եղջիւրը:  Գազանը որ տեսար, կար եւ չ’կայ, եւ անդունդիցն է դուրս գալու եւ կորուստն է գնալու, եւ կ’զարմանան երկրի վերայ բնակողները որոնց անունները գրուած չեն կեանքի գրքի մէջ աշխարհքի սկզբից հետէ, երբոր տեսնեն այդ գազանը որ կար, եւ չ’կայ, թէեւ է:  Այստեղ է այն միտքը որ իմաստութիւն ունի. այն եօթը գլուխը եօթն սարեր են որ կինը նորանց վերայ նստած է. եւ եօթը թագաւորներ են. 10  Հինգը ընկան, եւ մէկը կայ, միւսը դեռ չէ եկել. եւ երբոր գայ մի քիչ ժամանակ պէտք է մնայ: 11  Եւ այն գազանը որ կար եւ չ’կայ, նա էլ ութերորդն է եւ այն եօթիցն է, եւ կորուստն է գնում, 12  Եւ այն տասը եղջիւրը որ տեսար, տասը թագաւորներ են. որոնք դեռ թագաւորութիւն չեն առել, այլ թագաւորի պէս իշխանութիւն են անում մէկ ժամ այն գազանի հետ: 13  Սորանք մէկ կամք ունին, եւ իրանց զօրութիւնը եւ իշխանութիւնը կ’տան գազանին: 14  Սորանք պատերազմ կ’անեն Գառի հետ, եւ Գառը կ’յաղթէ նորանց, որովհետեւ տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր. եւ նորանք որ նորա հետ են, կոչուած, ընտրուած եւ հաւատարիմ* են: 15  Եւ ասեց ինձ.Այդ ջրերը, որ տեսար ուր որ պոռնիկը նստած է, ժողովուրդներ են, եւ բազմութիւններ եւ ազգեր եւ լեզուներ: 16  Եւ տասը եղջիւրը, որ տեսար գազանի վերայ, նորանք կ’ատեն պոռնկին, եւ նորան ամայի եւ մերկ կ’անեն, եւ նորա միսերը կ’ուտեն եւ կրակով կ’այրեն նորան: 17  Որովհետեւ Աստուած դրաւ նորանց սրտերի մէջ որ նորա կամքն անեն, եւ միակամ լինեն, եւ իրանց թագաւորութիւնը տան գազանին մինչեւ որ Աստուծոյ խօսքերը կատարուին: 18  Եւ կինը, որ տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագաւորութիւն ունի երկրի թագաւորների վերայ:

Ծանոթագրություններ

17։14 Գրաբ. հաւատացեալ։