Հայտնություն 4։1-11

4  Եւ սորանից յետոյ տեսայ, եւ ահա մի բացուած դուռ երկնքումը, եւ այն առաջին ձայնը, որ լսեցի փողի պէս որ խօսում էր ինձ հետ, ասեց. Վեր ելիր այստեղ, եւ ես ցոյց տամ քեզ ինչ որ լինելու է սորանից յետոյ:  Եւ ես շուտով Հոգում եղայ. եւ ահա մի աթոռ կար երկնքումը. եւ աթոռի վերայ մէկը նստած:  Եւ նստողը յասպիս եւ սարդիոն քարի երեւոյթի նման էր.  Եւ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երեւոյթի նման. եւ աթոռի չորս կողմովը քսանեւչորս աթոռներ, եւ աթոռների վերայ քսանեւչորս երէցներ նստած՝ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց գլուխներին ոսկի պսակներ:  Եւ աթոռիցը փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս. եւ եօթը ղամբարներ՝ կրակով բորբոքուած աթոռի առաջին, որոնք Աստուծոյ եօթը հոգիներն են:  Եւ աթոռի առաջին ապակեայ ծով կար ակնվանու նման, եւ աթոռի մէջ եւ աթոռի չորս կողմովը չորս կենդանիք՝ առաջից եւ ետեւից լիքն աչքերով:  Եւ առաջին կենդանին առիւծի նման էր, եւ երկրորդ կենդանին՝ զուարակի նման, եւ երրորդ կենդանին մարդի նման երես ունէր, եւ չորրորդ կենդանին թռչող առիւծի նման:  Եւ չորս կենդանիների իւրաքանչիւրը վեց թեւ ունէին, իրանց չորս կողմովը եւ ներսեւանց լիքն էին աչքերով. եւ հանգստութիւն չ’ունէին ցերեկ եւ գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստուած ամենակարող, որ էր, եւ որ է, եւ որ գալու է:  Եւ երբոր այն կենդանիները փառք, եւ պատիւ, եւ գոհութիւն են տալիս աթոռի վերայ նստողին որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից, 10  Քսանեւչորս երէցները ընկնում են աթոռի վերայ նստողի առաջին, եւ երկրպագում նորան, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից եւ իրանց պսակները գցում են աթոռի առաջին եւ ասում. 11  Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան:

Ծանոթագրություններ