Հայտնություն 5։1-14

5  Եւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքումը մի գիրք տեսայ, որ ներսեւանց եւ դրսեւանց գրուած էր, եօթը կնիքով կնքուած:  Եւ մի զօրաւոր հրեշտակ տեսայ որ մեծ ձայնով քարոզում էր. Ո՞վ է արժանի բանալ այս գիրքը եւ սորա կնիքները լուծել:  Եւ ոչ ով՝ ոչ երկնքումը եւ ոչ երկրի վերայ եւ ոչ երկրի ներքեւումն, չէր կարողանում այն գիրքը բանալ, եւ ոչ էլ նայել նորա մէջ:  Եւ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չ’գտնուեցաւ արժանի այն գիրքը բանալու [եւ կարդալու] եւ ոչ նորա մէջ նայելու:  Եւր երէցներից մէկն ասեց ինձ. Լաց մի լինիր, ահա յաղթեց առիւծը որ Յուդայի ցեղիցն է՝ Դաւիթի Արմատը, որ գիրքը բանայ եւ նորա եօթը կնիքները լուծէ:  Եւ տեսայ, եւ ահա այն աթոռի մէջ եւ չորս կենդանիների մէջ եւ երէցների մէջ մի Գառն կանգնած մորթուածի նման, որ եօթը եղջիւր ունէր եւ եօթն աչք, որ Աստուծոյ եօթը Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը:  Եւ նա եկաւ եւ գիրքն առաւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքիցը:  Եւ երբոր գիրքն առաւ չորս կենդանիները եւ քսանեւչորս երէցները ընկնում էին Գառի առաջին. ամեն մէկը ունէին քնարներ եւ ոսկի բուրվառներ խնկով լիքը, որ սուրբերի աղօթքն է:  Եւ նոր երգ են երգում եւ ասում. Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու, որովհետեւ մորթուեցար, եւ քո արիւնովը մեզ գնեցիր Աստուծոյ համար ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից: 10  Եւ մեր Աստուծոյ համար մեզ թագաւորներ եւ քահանաներ արիր, եւ երկրի վերայ թագաւորութիւն կ’անենք: 11  Եւ տեսայ, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի եւ չորս կենդանիների եւ երէցների չորս կողմովը. եւ նորանց համարն էր բիւրերի բիւրեր եւ հազարների հազարներ. 12  Որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթուած Գառն առնելու եւ զօրութիւն, եւ հարստութիւն, եւ իմաստութիւն, եւ կարողութիւն, եւ պատիւ, եւ փառք, եւ օրհնութիւն: 13  Եւ ամեն ստեղծուած, որ երկնքումն է, եւ երկրի վերայ, եւ երկրի տակ, եւ ծովումը. եւ նորանք ամենը որ նորա մէջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վերայ նստողին եւ Գառին լինի օրհնութիւնը յաւիտեանս յաւիտենից: 14  Եւ չորս կենդանիներն ասում էին, Ամէն. եւ քսանեւչորս երէցները ընկան եւ երկրպագութիւն արին նորան որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից:

Ծանոթագրություններ