Հեսու 1։1-18

1  Եւ եղաւ որ Տիրոջ ծառայ Մովսէսի մեռնելուց յետոյ Տերը խոսեց Մովսէսի սպասաւոր Նաւէի որդի Յեսուի հետ ասելով.  Իմ ծառայ Մովսէսը մեռաւ. եւ հիմա վեր կաց անցիր այդ Յորդանանովը դու եւ այս բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցը։  Բոլոր տեղերը, որ կոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ Մովսէսին ասել եմ.  Անապատիցն եւ այս Լիբանանիցը մինչեւ մեծ Գետը՝ այսինքն Եփրատ գետը, Քետացիների բոլոր երկիրը մինչեւ արեւմտեան կողմի մեծ ծովը ձեր սահմանը լինի։  Ոչ մի մարդ չ’կարողանայ քեզ քո կեանքի բոլոր օրերումը դեմ կանգնել. ինչպէս որ Մովսէսի հետ էի, քեզ հետ կլինեմ. քեզ չեմ թողիլ եւ քեզ անտես չեմ անիլ։  Զօրացիր եւ քաջ եղիր. որովհետեւ այս ժողովրդին դու պիտի ժառանգեցնես այն երկիրը, որի համար սորանց հայրերին երդում արի սորանց տալու համար։  Միայն թէ զօրացիր եւ շատ քաջ եղիր, որ պահես եւ անես այն ամեն օրէնքի պէս, որ իմ ծառայ Մովսէսը քեզ պատուիրել է. նորանից չ’խոտորուես աջ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես ուր որ գնում ես։  Այս օրէնքի գիրքը քո բերանիցը չ’հեռանայ, այլ գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նորա միջի գրուածի պէս. որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ’անես, եւ այն ժամանակ խելամուտ կ’լինես։  Ահա քեզ պատուիրում եմ, զօրացիր եւ քաջ եղիր,մի վախենար ու մի զարհուրիր. որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս։ 10  Եւ Յեսուն ժողովրդի ոստիկաններին պատուիրելով ասեց. 11  Բանակի միջովն անցկացէք, եւ պատուիրեցէք ժողովրդին ասելով. Ձեզ համար պաշար պատրաստեցէք. որովհետեւ երեք օրից յետոյ դուք այս Յորդանանովը կ’անցնէք, որ գնաք ժառանգէք այն երկիրը, որ ձեր Տէր Աստուածը ձեզ տալիս է իբրեւ ժառանգութիւն։ 12  Եւ Յեսուն Ռուբէնեանների ու Գադեանների եւ Մանասէի կէս ցեղին հետ խօսեց եւ ասեց. 13  Յիշեցէք այն խօսքը, որ Տիրոջ ծառայ Մովսէսը ձեզ պատուիրեց ասելով. Ձեր Տէր Աստուածը ձեզ հանգստացրեց, եւ այս երկիրը ձեզ տուաւ։ 14  Ձեր կնիկները, ձեր տղերքը եւ ձեր անասունները թող բնակուեն այն երկրումը, որ Մովսէսը ձեզ տուաւ Յորդանանի այս կողմին. բայց դուք սպառազինուած ձեր եղբայրների առաջն անցէք՝ ամենքդ էլ զօրաւոր մարդիկ՝ եւ նորանց օգնութիւն արէք, 15  Մինչեւ որ Տէրը ձեր եղբայրներին էլ ձեզ պէս հանգստացնէ, եւ նորանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տէր Աստուածը կ’տայ նորանց, եւ ետ դառէք ձեր ժառանգութեան երկիրը, եւ ժառանգեցէք այն, որ Տիրոջ ծառայ Մովսէսը ձեզ տուաւ Յորդանանի այս կողմին դէպի արեւելք։ 16  Եւ Յեսուին պատասխանեցին եւ ասեցին. Ամեն ինչ որ պատուիրեցիր՝ կ’անենք, եւ ուր որ մեզ ուղարկես՝ կ’գնանք։ 17  Ինչպէս որ Մովսէսին էինք լսում, այնպէս էլ քեզ կ’լսենք. միայն թէ քո Տէր Աստուածը քեզ հետ լինի, ինչպէս որ Մովսէսի հետ էր։ 18  Ամեն ով որ քո հրամանին ընդդիմանայ եւ չ’լսէ քո ամեն խօսքերին, որ մեզ պատուիրես, պիտի սպանուի. միայն թէ զօրացիր եւ քաջ եղիր։

Ծանոթագրություններ