Հեսու 16։1-10

16  Եւ Յովսէփի որդկանց վիճակը ելաւ՝ Երիքովի դէմ Յորդանանիցն Երիքովի ջրի արեւելեան կողմից դէպի անապատը, որ վեր է ելնում Երիքովիցը դէպի լեռնակողմը՝ Բեթէլը,  Եւ դուրս է գալիս Բեթէլից Լուզ, եւ Արքիատարօթի սահմանիցն անցնում,  Եւ արեւմտեան կողմից Յեփալթիի սահմանը իջնում, մինչեւ ցածի Բեթորոնի սահմանը մինչեւ Գազեր, եւ հասնում է ծովը։  Եւ Յովսէփի որդիքը՝ Մանասէն ու Եփրեմը ժառանգութիւն առան։  Եւ այս եղաւ Եփրեմի որդկանց սահմանը իրանց տոհմերի համեմատ. այսինքն նորանց ժառանգութեան սահմանը արեւելեան կողմից էր Ատարօթ–ադար մինչեւ վերի Բեթորոն։  Եւ այս սահմանը դուրս է գալիս հիւսիսային կողմից դէպի Մաքմեթաթ ծովը. եւ այս սահմանը պտոյտ է տալիս արեւելեան կողմից մինչեւ Թէանաթսելով, եւ անցնում է արեւելեան կողմից դէպի Յանովէ,  Եւ Յանովէիցն իջնում է Ատարովթ եւ Նաարա, եւ Երիքովին դպչելով դուրս գալիս Յորդանան.  Այս սահմանը Թափուայիցը գնում է Կանա հեղեղատը արեւմտեան կողմից, եւ հասնում է ծովը։ Այս է Եփրեմի որդկանց ցեղի ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ.  Նաեւ Եփրեմի որդկանց համար ջոկուած քաղաքները Մանասէի որդկանց ժառանգութեան մէջ են, բոլոր քաղաքները իրանց գիւղերովը։ 10  Եւ նորանք Գազերի մէջ բնակող Քանանացիներին չ’հալածեցին. եւ Քանանացիները մինչեւ այս օրը Եփրեմի մէջ բնակուելով հարկատու ծառաներ եղան։

Ծանոթագրություններ