Հեսու 2։1-24

2  Եւ Նաւէի որդի Յեսուն Սատիմիցն երկու մարդ ուղարկեց ծածկաբար երկիրը լրտեսելու համար, եւ ասեց.Գնացէք տեսէք այն երկիրը եւ Երիքովը. եւ նորանք գնացին եւ եկան Ռախաբ անունով մի պոռնիկ կնկայ տունը, եւ այնտեղ պառկեցին։  Եւ Երիքովի թագաւորին ասուեցաւ թէ՝ Ահա այս գիշեր այստեղ մարդիկ են եկել Իսրայէլի որդիներիցն երկիրը լրտեսելու համար։  Եւ Երիքովի թագաւորը մարդ ուղարկեց Ռախաբի մոտ ասելով. Քեզ մօտ եկող եւ տունդ մտնող մարդիկը դուրս հանիր. որովհետեւ եկել են այս բոլոր երկիրը լրտեսելու համար։  Եւ կնիկն առաւ այն երկու մարդկանցը եւ թաքցրեց, եւ ասեց. Իրաւ այն մարդիկը եկան ինձ մօտ, բայց չ’իմացայ թէ որտեղից են նորանք.  Եւ դռների փակելու ժամանակը մութն էր՝ այն մարդիկը դուրս եկան. եւ չ’գիտեմ թէ այն մարդիկը ուր գնացին. շուտով նորանց ետեւիցը ընկէք, որ նորանց հասնէք։  Իսկ ինքը նորանց վեր էր հանել կտուրը եւ թաքցրել քթանի եղէգներումը, որ իր կտրի վերայ շարել էր ։  Եւ մարդիկը Յորդանանի ճանապարհովը մինչեւ անցքերը նորանց ետեւիցն ընկան, եւ դուռը փակեցին՝ նորանց ետեւից ընկողները դուրս գալուց յետոյ։  Եւ երբոր նորանք դեռ չէին պառկել, կնիկը վեր ելաւ կտուրը նորանց մոտ,  Եւ ասեց այն մարդկանցը. ես գիտեմ, որ Տէրը այս երկիրը ձեզ է տուել, եւ որ ձեր վախը մեր վերայ է ընկել, եւ որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալուել են. 10  Որովհետեւ մենք լսեցինք, թէ ինչպէս Տէրը Կարմիր ծովի ջրերը ձեր առաջիցը ցամաքեցրեց ձեր Եգիպտոսիցր դուրս եկած ժամանակը. նաեւ ինչ որ դուք արիք Յորդանանի այն կողմին Ամօրհացիների երկու թագաւորներին՝ Սեհոնին եւ Ովգին, որ բնաջինջ արիք* նորանց։ 11  Եւ մենք լսել ենք, եւ մեր սիրտերը հալուել են, եւ ձեր երեսիցը մէկ մարդում համարձակութիւն չէ մնացել. որովհետեւ ձեր Եհովայ Աստուածն է Աստուած վերեւումը՝ երկնքի մէջ, եւ ներքեւումը՝ երկրիս վերայ։ 12  Եւ հիմա աղաչում եմ, Տէրով երդում արէք ինձ, որ ես ձեզ ողորմութիւն եմ արել, եւ դուք էլ ողորմութիւն կ’անէք իմ հօր տանը. եւ ինձ մի ճշմարիտ նշան տուէք, 13  Որ իմ հօրը, մօրը, իմ եղբայրներին, քոյրերին եւ բոլոր նորանց վերաբերեալներին ողջ կ’թողէք, եւ մեր անձը մահից կ’ազատէք։ 14  Եւ այն մարդիկը նորան ասեցին. Եթէ այս մեր բանը չ’հայտնէք, այն ժամանակ թող ձեր տեղը մեր անձերը մեռնեն, եւ երբոր Տէրն այս երկիրը մեզ տայ, քեզ ողորմութիւն եւ հաւատարմութիւն կ’անենք։ 15  Եւ նորանց մէկ չուանով պատուհանիցը ցած իջեցրեց որովհետեւ նորա տունը բերդի պարսպի վերայ էր, եւ ինքը պարսպի վերայ էր բնակվում. 16  Եւ նորանց ասեց. Գնացէք սարը, մի գուցէ հալածողները ձեզ հանդիպեն. եւ այնտեղ երեք օր թաք կացէք, մինչեւ որ հալածողները ետ դառնան, եւ յետոյ ձեր ճանապարհը գնացէք։ 17  Եւ այն մարդիկը նորան ասեցին. Մենք անպարտ կ’լինենք քո այդ երդումիցը որ մեզ անել տուիր. 18  Երբոր մենք այս երկիրը մտնենք, դու այս կարմիր դերձանի չուանը այն պատուհանի վերայ կապես, որտեղից որ մեզ իջեցրիր. եւ քո հայրը, մայրը, եղբայրները եւ քո հօր բոլոր տունը քեզ մոտ այս տունը ժողովես. 19  Եւ ով որ քո տան դռնիցը դուրս գայ, նորա արիւնը իր գլխին. մենք անպարտ ենք. բայց քեզ մօտ այս տանը բոլոր եղողների արիւնը մեր գլխին, եթէ նորանց մէկ ձեռք դպչէ։ 20  Եւ եթէ մեր այս բանը յայտնես, այն ժամանակ մենք անպարտ ենք քո մեզ անել տուած երդումիցը։ 21  Եւ նա ասեց. Ձեր խօսքերի պէս լինի. եւ թողեց նորանց, եւ նորանք գնացին. եւ նա այն կարմիր չուանը կապեց պատուհանի վերայ։ 22  Եւ նորանք գնացին եւ եկան դեպի սարը, եւ այնտեղ երեք օր նստեցին,մինչեւ որ հալածողները ետ դառան. եւ հալածողները նորանց որոնեցին ամեն ճանապարհում, բայց չ’գտան։ 23  Այն ժամանակ այն երկու մարդիկը ետ դառան եւ ցած իջան սարիցը, եւ անցնելով Նավէի որդի Յեսուի մոտ գնացին, եւ պատմեցին նորան բոլոր իրանց պատահած բաները. 24  Եւ Յեսուին ասեցին. Իրաւ Տէրն այն բոլոր երկիրը մեր ձեռքն է տուել, եւ այն երկրի բոլոր բնակիչները մեր երեսից հալուել են։

Ծանոթագրություններ

2։10 Կամ՝ նզովեցիք։