Հեսու 20։1-9

20  Եւ Տէրը խօսեց Յեսուի հետ ասելով.  Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր. Որոշեցէք ձեզ համար այն ապաստանի քաղաքները, որ Մովսէսի միջոցով ձեզ ասել եմ.  Որպէս զի այնտեղ փախչէ սխալմամբ առանց գիտենալու մարդ զարկող սպանողը. եւ նորանք ձեզ համար ապաստանարան լինեն արիւնի վրէժխնդրիցը.  Եւ նա փախչէ այն քաղաքների մէկի մէջը եւ քաղաքի դռանը կանգնէ, եւ այն քաղաքի ծերերի ականջներին ասէ իր իրաւունքը. եւ նորանք նորան իրանց մօտ քաղաքի մէջ առնելով նորան տեղ տան, որ իրանց հետ բնակուի։  Եւ երբոր արիւնի վրէժխնդիրը նորա ետեւիցն ընկնէ, նորանք սպանողին նորա ձեռքը չ’տան. որովհետեւ նա իր դրացիին անգիտութեամբ է մեռցրել, եւ նորա դէմ թշնամութիւն չ’ուներ երէկուանից միւս օրից։  Եւ նա այն քաղաքումը բնակուի, մինչեւ որ դատաստանի համար ժողովքի առաջը կանգնէ եւ մինչեւ որ այն օրերը եղող քահանայապետը մեռնէ. այն ժամանակ սպանողը ետ դառնայ, եւ գնայ իր քաղաքը եւ իր տունը, այսինքն այն քաղաքը, որտեղից նա փախել էր։  Եւ Գալիլեայի մէջ Կադէսը որոշեցին Նեփթաղիմի լեռնակողմումը, Սիւքեմը՝ Եփրեմի լեռնակողմումը, եւ Կարիաթ–արբան այսինքն Քեբրոնը՝ Յուդայի լեռնակողմումը։  Եւ Երիքովի դէմ Յորդանանի այն կողմին դէպի արեւելք որոշեցին Ռուբէնի ցեղիցն անապատի դաշտումը Բոսորը, եւ Գադի ցեղից՝ Գաղաադումը Ռամովթը, եւ Մանասէի ցեղից՝ Բասանումը Գովղանը։  Բոլոր Իսրայէլի որդկանց համար եւ նորանց մէջ բնակող օտարականի համար որոշուած քաղաքները սորանք են, որ ամեն սխալմամբ մարդ սպանողը այնտեղ փախչէ, ու չ’մեռնէ արիւնի վրէժխնդրի ձեռքով, մինչեւ որ ժողովքի առաջը կանգնէ։

Ծանոթագրություններ