Հեսու 7։1-26

7  Բայց Իսրայէլի որդիքը յանցանք գործեցին նզովքի վերայ. որովհետեւ Յուդայի ցեղիցը Զարայի որդիի Զաբդիի որդիի Քարմիի որդի՝ Աքարը նզովածիցն առաւ. եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեցաւ Իսրայէլի որդկանց վերայ։  Եւ Յեսուն Երիքովիցը մարդիկ ուղարկեց դէպի Գայի, որ Բեթաւանի մոտ է Բեթէլի արեւելեան կողմին, եւ ասեց նորանց. թէ Վեր գնացէք եւ այն երկիրը լրտեսեցէք. եւ այն մարդիկը վեր գնացին եւ Գային լրտեսեցին։  Եւ ետ դառան Յեսուի մոտ եւ ասեցին նորան. Բոլոր ժողովուրդը վեր չ’գնայ. միայն երկու կամ երեք հազար մարդի չափ վեր գնան, եւ Գային կ’զարկեն. բոլոր ժողովրդին մի աշխատեցնիր այնտեղ տանելով, որովհետեւ նորանք քիչ են։  Եւ ժողովրդիցը երեք հազարի չափ մարդ վեր գնացին այնտեղ. բայց Գայիի մարդկանց առաջիցը փախան։  Եւ Գայիի մարդիկը նորանցից երեսունեւվեց մարդի չափ զարկեցին, եւ նորանց հալածեցին դռանը առաջից մինչեւ Սեբարիմ, եւ զառիվայրի վերայ նորանց զարկեցին. եւ ժողովրդի սիրտը հալուեցաւ եւ ջուր դառաւ։  Եւ Յեսուն իր հանդերձները պատառեց Տիրոջ տապանակի առաջին եւ իր երեսի վերայ վայր ընկաւ գետինը մինչեւ իրիկուն, ինքը եւ Իսրայէլի ծերերը, եւ իրանց գլխի վերայ հող ցանեցին։  Եւ Յեսուն ասեց. Ոհ, Տէր Եհովայ, ի՞նչու համար այս ժողովուրդը Յորդանանի այս կողմն անցկացրիր, որ մեզ Ամօրհացիների ձեռքը մատնես, եւ մեզ կորցնես. երանի՜ թէ Յորդանանի այն կողմին գոհ լինելով մնայինք։  Աղաչում եմ, Տէր, ես ի՞նչ ասեմ՝ Իսրայէլն իր թշնամիների առաջին մէջք դարձնելուց յետոյ։  Որովհետեւ Քանանացիները եւ երկրի բոլոր բնակնչները լսելով մեզ կ’պաշարեն, եւ մեր անունը երկրիս վերայից բոլորովին կ’կտրեն. այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անունը։ 10  Եւ Տէրը Յեսուին ասեց. Վեր կաց. ի՞նչու համար այսպէս երեսիդ վերայ ես ընկել։ 11  Իսրայէլը մեղք գործեց եւ զանց արին իմ ուխտը որ պատուիրեցի նորանց, որովհետեւ վեր են առել նզովածիցը, եւ գողացել են, եւ սուտ են խօսել, ու նաեւ իրանց կարասիքներումն են դրել։ 12  Եւ Իսրայէլի որդիքը չեն կարող իրանց թշնամիների առաջին կանգնել. նորանք իրանց թշնամիների առաջին մէջք կ’դարձնեն, որովհետեւ նզովք են եղել. եւ այլ եւս ձեզ հետ չեմ լինիլ, եթէ դուք նզովուածը ձեր միջիցը բնաջինջ չ’անէք։ 13  Վեր կաց ժողովրդին սրբիր եւ ասիր. էգուցուայ համար սրբուեցէք. որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում. Ով Իսրայէլ, ձեր մէջը նզովք կայ. դու չես կարող կանգնիլ քո թշնամիների առաջին, մինչեւ որ նզովքը ձեր միջիցը վեր չ’առնէք։ 14  Եւ առաւօտանց ձեր ցեղերովը մօտեցէք, եւ Տէրը ո՛ր ցեղին որ վիճակով բռնելու լինի, նա մօտենայ իր ազգատոհմներովը. եւ Տէրը ո՛ր տունը որ բռնելու լինի, նա մօտենայ իր մարդիկներովը։ 15  Եւ ով որ նզովքով բռնուի, նա կրակով պիտի այրուի, ինքը եւ իր ամեն ունեցածը. որովհետեւ նա Եհովայի ուխտը զանց է արել եւ Իսրայէլի մէջ անզգամութիւն է գործել։ 16  Եւ Յեսուն առաւօտանց վաղ վեր կացաւ, եւ Իսրայէլին մօտեցրեց իր ցեղերովը. եւ Յուդայի ցեղը բռնուեցաւ։ 17  Եւ Յուդայի ազգատոհմները մօտեցրեց, Զարայեանց ազգատոհմը բռնուեցաւ. եւ Զարայեանց տոհմն իր մարդիկներովը մօտեցրեց, եւ Զաբդին բռնուեցաւ. 18  Եւ նորա տունն իր մարդիկներովը մօտեցրեց, Յուդայի ցեղիցը Զարայի որդիի Զաբդիի որդիի Քարմիի որդին Աքարը բռնուեցաւ։ 19  Եւ Յեսուն Աքարին ասեց. Որդիս, հիմա Իսրայէլի Տէր Աստուծուն փառք տուր, եւ նորան խոստովանիր, եւ քո արածը հիմա ինձ յայտնիր, ինձանից մի ծածկիր։ 20  Եւ Աքարը պատասխանեց Յեսուին եւ ասեց. Իրաւ՝ ես Իսրայէլի Տէր Աստուծոյ դէմ մեղք գործեցի, եւ այսպէս ու այսպէս արի. 21  Այսինքն աւարի մէջ մէկ լաւ Սենէարի վերարկու, եւ երկու հարիւր սիկղ արծաթ, եւ յիսուն սիկղի ծանրութեամբ մէկ ոսկի լեզու տեսայ, եւ նորանց ցանկանալով առայ. եւ ահա նորանք իմ վրանի մէջ հողումը թաքցրուած են, եւ արծաթը նորա տակին է։ 22  Եւ Յեսուն լրաբերներ ուղարկեց. եւ նորանք վազեցին վրանը. եւ ահա վրանի մէջ պահուած էր այն, եւ արծաթը նորա տակին էր։ 23  Եւ նորանք վեր առան վրանի միջիցը եւ բերին Յեսուի եւ բոլոր Իսրայէլի որդկանց մօտ, եւ Տիրոջ առաջին դրին նորանք։ 24  Եւ Յեսուն առաւ Զարայեան Աքարին եւ այն արծաթը եւ վերարկուն եւ ոսկի լեզուն եւ նորա տղերքը, աղջկերքը, նորա արջառները, էշերը, ոչխարները, վրանը եւ նորա ամեն բանը,եւ բոլոր Իսրայէլը նորա հետ եւ նորանց դուրս հանեցին Աքովրի ձորը։ 25  Եւ Յեսուն ասեց. Ի՞նչու համար դու մեզ փորձանքի մէջ գցեցիր . Տէրը այսօր քեզ փորձանքի մէջ գցէ. եւ բոլոր Իսրայէլը նորան քարերով քարկոծեցին եւ նորանց քարերով քարկոծելուց յետոյ կրակով այրեցին։ 26  Եւ նորա վերայ մէկ մեծ քարակոյտ դիզեցին, որ կայ մինչեւ այս օրը։ Եւ Տէրն իր սաստիկ բարկութիւնիցը դադարեց. այս պատճառով այն տեղի անունը Աքովրի ձոր ասուեցաւ մինչեւ այս օրը։

Ծանոթագրություններ