Հոբ 10։1-22

10  Հոգիս կեանքիցս զզուել է. բաց թողեմ ինձ համար գանգատս. խօսեմ հոգուս դառնութեան ժամանակին.  Ասեմ Աստուծուն. Ինձ մի դատապարտիր. յայտնիր ինձ թէ ինչի համար ես վիճում ինձ հետ։  Մի՞թէ քեզ հաճելի է, որ հարստահարես, որ արհամարհես քո ձեռքի աշխատանքը, եւ չարերի խորհրդին լոյս տաս։  Մի՞թէ քո աչքերը մարմնաւոր են. կամ թէ մարդի տեսածի՞ն պէս կը տեսնես.  Մի՞թէ մարդի օրերի պէս են քո օրերը. կամ թե քո տարիները՝ մարդի՞ օրերի պէս.  Որ իմ յանցանքն ես որոնում, եւ իմ մեղքը՝ քննում։  Քեզ յայտնի է որ յանցաւոր չեմ, բայց քո ձեռքից փրկող չ’կայ։  Քո ձեռքերն են ինձ կազմել եւ ստեծել բոլորովին շուրջանակի, եւ դու ինձ խորտակո՞ւմ ես։  Մէկ յիշիր որ ինձ կաւի պէս շինեցիր. եւ ինձ հո՞ղ ես դարձնելու։ 10  Դու չ’թափեցի՞ր ինձ կաթի պէս, եւ պանրի պէս թանձրացրիր։ 11  Դու մորթով եւ մսով հագցրիր ինձ, եւ ոսկորներով ու ջիղերով հինեցիր ինձ։ 12  Կեանք եւ ողորմութիւն շնորհեցից ինձ, եւ քո խնամքը պահեց իմ հոգուն։ 13  Եւ սորանց պահեցիր քո սրտումը. գիտեմ որ սորանք քեզ մօտ էին. 14  Որ եթէ մեղանչեմ, դու ինձ դիտես, եւ իմ մեղքիցը ինձ չ’արդարացնես։ 15  Եթէ ամբարշտութիւն անեմ, վա՜յ ինձ. արդար էլ լինիմ գլուխս չեմ կարող բարձրացնել. լցուած եմ անարգանօք. եւ տես թշուառութիւնս։ 16  Բարձրանայ էլ, առիւծի պէս ինձ կ’որսաս, եւ դարձեալ կ’յաղթահարես ինձ. 17  Վկաներդ կ’նորոգես իմ առաջին, եւ բարկութիւնդ ինձ դեմ կ’շատացնես. փոփոխութիւններ եւ պատերազմ է հետս։ 18  Ուրեմն ի՞նչու համար ինձ հանեցիր արգանդից. երանի՜ թէ մեռած լինէի եւ աչք ինձ չ’տեսնէր, 19  Որ չ’եղածի պէս լինէի, մօրս արգանդիցը գերեզմանը տարուէի։ 20  Քիչ չե՞ն իմ օրերը. դադարիր եւ ետ կաց ինձանից, որ մի քիչ հանգչեմ։ 21  Այնտեղ գնալուցս առաջ, որ ետ չեմ դառնալու, խաւարի եւ մահուան ստուերի երկիրը. 22  Մառախուղի երկիրը, որ մահուան ստուերի խաւարին է նման, եւ կարգ չ’կայ, եւ լոյսը մթին խաւարի նման է։

Ծանոթագրություններ