Հոբ 13։1-28
13 Տես՝ այդ ամենը տեսել է իմ աչքը, ականջս լսել է եւ հասկացել է։
2 Ձեր գիտեցածի չափ ես էլ գիտեմ, ես ձեզանից պակաս չեմ։
3 Բայց ես կ’ուզէի Ամենակարողի հետ խոսել, եւ կ’փափաքէի Աստուծոյ մօտ դատ վարել։
4 Սակայն դուք սուտեր հնարողներ էք, փուճ բժիշկներ էք դուք ամենքդ։
5 Երանի՜ թէ բոլորովին լռէիք, եւ դա ձեզ համար իմաստութիւն կ’լինէր։
6 Լսեցէք՝ խնդրեմ՝ իմ խրատը, եւ իմ շրթունքների փաստերին ականջ դրէք։
7 Աստուծո՞յ համար էք անիրաւութիւն խօսում, եւ նորա՞ համար՝ նենգութիւն խօսում։
8 Մի՞թէ նորան էք երեսպաշտութիւն անում, կամ Աստուծո՞յ համար եք փաստաբանում։
9 Լա՞վ է որ նա ձեզ քննէ, կամ նորան խաբելո՞ւ էք ինչպէս մարդս խաբում են։
10 Անպատճառ նա ձեզ կ’յանդիմանէ, եթէ ծածուկ էլ երեսպաշտութիւն անէք։
11 Մի՞թէ նորա վեհութիւնը ձեզ չի զարհուրեցնելու եւ նորա երկիւղը՝ ձեզ վերայ ընկնելու։
12 Ձեր յիշատակութիւնները մոխրի առակներ են՝ ցեխի պատնէշներ՝ ձեր պատնէշները։
13 Լռեցէք ինձ մօտ, որ խօսեմ ես, եւ ինձ վերայ թող գայ ինչ որ լինի։
14 Ի՞նչու համար մարիմնս ատամներովս կրեմ, եւ հոգիս ափիս մէջը դնեմ.
15 Տես՝ թե որ ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու, միայն իմ ճանապարհները նորա առաջին պաշտպանեմ։
16 Նաեւ նա է իմ փրկութիւնը, որ կեղծաւորը նորա առաջին չի գալ։
17 Լավ, լսեցէք իմ խոսքը, եւ իմ բացատրութիւնը ձեր ականջներին հասնէ։
18 Ահա ես դատս կարգի եմ դրել, գիտեմ, որ արդար եմ լինելու։
19 Ո՞վ է որ ինձ հետ վիճէ. որ հիմա լռէի եւ մեռնէի։
20 Միայն այս երկու բանը մի անիր ինձ, այն ժամանակ չեմ թաքչուիլ քո երեսիցը.
21 Ձեռքդ ինձանից հեռացրու, եւ քո երկիւղն ինձ չ’զարհուրեցնէ։
22 Յետոյ կանչիր, եւ ես պատասխանեմ, կամ ես խօսեմ, եւ դու պատասխան տուր։
23 Ո՞րչափ են իմ անօրէնութիւններն ու մեղքերը, իմ յանցանքն ու մեղքը իմացրու ինձ։
24 Ի՞նչու համար ես երեսդ ծածկում, եւ ինձ՝ թշնամի համարում քեզ։
25 Մի՞թէ քամիից քշուած տերեւին ես վախեցնում, կամ թէ չոր մղեղին ես հալածում։
26 Որովհետեւ դու ինձ դառնութեան վճիռ ես տալիս, եւ ինձ ժառանգութիւն ես տալիս իմ երիտասարդութեան անօրէնութիւնները։
27 Եւ ոտքերս դնում ես կոճղում, եւ դիտում ես իմ բոլոր ճանապարհները, ոտքիս շաւիղներին գծեր ես փորում։
28 Որ փտածի պէս վայր է ընկնում, ինչպէս ցեց կերած հագուստ է։