Հոբ 14։1-22
14 Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով։
2 Ծաղկի պէս ծլում է եւ թօթափում է, եւ փախչում է ստուերի պէս՝ չէ կանգնում.
3 Մանաւանդ մի այսպիսու վերայ էլ բանում ես աչքերդ, եւ ինձ տանում ես դատաստան քեզ հետ։
4 Երանի՜ թէ մէկ մաքուրը յառաջ գար անմաքուրից*. բայց ոչ մէկն էլ չ’կայ։ Երանի՜ թէ մէկ մաքուրը յառաջ գար անմաքուրից
5 Որովհետեւ նորա օրերը որոշուած են, նորա ամիսների թիւը քեզ մօտ է, սահման ես դրել նորա համար, եւ նա չի անցնիլ.
6 Ուրեմն երեսդ դարձրու նորանից որ հանգչէ, մինչեւ որ վարձկանի պէս լրացն է իր օրը։
7 Որովհետեւ ծառն էլ տակաւին յոյս ունի. եթէ կտրուի, դարձեալ կ’ծլի, եւ նորա ճիւղերը չեն պակասիլ։
8 Թեւ նորա արմատը հողումը ծերացած լինի, եւ նորա բունը մեռած լինի փոշիի մէջ.
9 Եւ ջրի հոտիցը էլի կ’ծաղկի եւ ճիւղեր կ’արձակէ նոր տնկուածի պէս։
10 Բայց մարդս մեռնում է ընկնում, եւ մարդս վախճանվում է, եւ ո՞ւր է։
11 Ջուրերը ծովակիցը հոսում են, եւ գետը ցամաքում չորանում է.
12 Այնպէս էլ մարդս պառկում է եւ վեր չէ կենում. մինչեւ երկինքն՝ էլ չ’լինի, վեր չեն կենալ, եւ իրանց քնիցը չեն զարթնել։
13 Երանի՜ թէ ինձ դժոխքումը ծածկէիր, թաքցնէիր մինչեւ քո բարկութեան անցնելը, ինձ սահման որոշէիր եւ յետոյ ինձ յիշէիր։
14 Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կ’կենդանանայ. պատերազմիս բոլոր օրերը սպասելու եմ, մինչեւ որ իմ նորոգուիլը գայ։
15 Դու մէկ կանչէիր, եւ ես քեզ պատասխան տայի, եւ դու կ’հաճէիր քո ձեռքի գործին։
16 Որովհետեւ դու հիմա հաշվում ես իմ քայլերը. իմ մեղքը չե՞ս զննում։
17 Կնքուած է ծրարի մէջ իմ մեղքը, եւ դու աւելացրել ես մեղք իմ մեղքի վերայ։
18 Եւ մինչեւ անգամ սարը ընկնում փշրվում է, եւ ապառաժը փոխվում է իր տեղիցը,
19 Ջուրերը մաշեցնում են քարերը, նորա հոսանքները ողողում են երկրի հողը. բայց դու մարդիս յոյսը փչացնում ես։
20 Դու նորան յաղթահարում ես իսպառ. եւ նա գնում է, նորա դէմքը փոխելով, բաց ես թողում նորան։
21 Նորա որդիքը պատիւ ունին՝ նա չ’գիտէ. կամ անարգ են՝ նա նորանց չէ տեսնում։
22 Միայն նորա վերայի մարմինն է ցաւում, եւ նորա հոգին՝ նորանում տրտմում։
Ծանոթագրություններ
^ 14։4 Կամ՝ Անմաքուրից ո՞վ է կարող մաքուրը հանել։