Հոբ 15։1-35

15  Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.  Մի՞թէ մէկ իմաստուն օդանման գիտութիւն կ’պատասխանէ, եւ իր փորը արեւելեան քամիով կ’լեցնէ.  Անպիտան բաներով փաստաբանելով. եւ անօգուտ խօսքերով։  Մանաւանդ որ երկիւղածութիւնը խափանում ես, եւ արգելում ես աղօթքն առ Աստուած։  Որովհետեւ անօրէնութիւնդ այդպէս է սովորեցնում բերանիդ, եւ դու ընտրեցիր նենգաւորների լեզուն։  Քեզ քո բերանն է դատապարտում, եւ ոչ թէ ես. եւ քո շրթունքը վկայում են քեզ դէմ։  Դո՞ւ ս ծնուել իբրեւ առաջին մարդը, եւ բլուրներից առա՞ջ ես ստեղծուել։  Աստուծոյ խորհրդո՞ւմն էիր ականջ դնում, թե իմաստութիւնը քեզ մօտ ես հաւաքել։  Ի՞նչ գիտես դու, որ մենք չ’գիտենք. դու ի՞նչ ես հասկանում, որ մենք չ’ունենայինք։ 10  Մեզ մօտ ծեր էլ կայ՝ ալեւոր էլ, որ քո հայրերից տարօք են։ 11  Մի՞թէ քեզ քիչ են երեւում Աստուծոյ մխիթարութիւնները, եւ քեզ հետ խօսուած մեղմ խօսքերը։ 12  Ո՞ւր է տանում քեզ քո սիրտը, եւ ի՞նչ են ակնարկում քո աչքերը. 13  Որ հոգիդ Աստուծոյ դէմ ես դարձրել, եւ այդպիսի խօսքեր ես հանում բերանիցդ։ 14  Մարդս ի՞նչ է՝ որ մաքուր լինի, եւ կնկանից ծնուածը՝ որ արդարանայ։ 15  Ահա՝ Նա իր սրբերին էլ չէ հաւատում, եւ երկինքն էլ մաքուր չէ նորա աչքի առաջին։ 16  Բայց մանաւանդ գարշելի ու պիղծ է մարդս, որ անօրէնութիւնը ջրի պէս է խմում։ 17  Ես քեզ իմացնեմ, ինձ լսիր. եւ իմ տեսածը քեզ պատմեմ. 18  Ինչ որ իմաստուննեը յայտնեցին, եւ չ’ծածկեցին իրանց հայրերից առածը։ 19  Երկիրը մինակ նորանց տրուեցաւ, եւ նորանց մէջ մէկ օտարական չ’անցաւ, թէ 20  Չարը տանջվում է իր բոլոր օրերումը, եւ քիչ տարիք են պահուած բռնաւորի համար։ 21  Սարսափների ձայն կայ նորա ականջներումը. խաղաղութեան ժամանակին աւերիչը գալիս է նորա վերայ։ 22  Նա չէ հաւատում թէ խաւարիցը կ’ազատուի, եւ նա պահուած է սուրի համար։ 23  Նա թափառում է հացի համար ասելով ո՞ւր է. գիտէ որ խաւար օրը կշտին պատրաստ է։ 24  Նորան զարհուրեցնում են նեղութիւնն ու տառապանքը. նորանք յաղթահարում են նորան պատերազմի պատրաստ թագաւորի պէս։ 25  Որովհետեւ նա իր ձեռքը մեկնեց Աստուծոյ դէմ, եւ Ամենակարողի դէմ հպարտացաւ։ 26  Յարձակուեցաւ նորա վերայ՝ բարձրապարանոց իր ասպարների թանձր գմբէթներովը։ 27  Որովհետեւ նա ծածկեց իր երեսը ճարպովը, եւ իւց կապեց երիկամունքների վերայ։ 28  Եւ նա բնակուեց աւերակ քաղաքներում այնպիսի տներում, որոնց մէջ բնակող չ’կայ, որ պատրաստուած են քարակոյտներ դառնալու։ 29  Նա պիտի չ’հարստանայ, եւ նրա ստացուածքը հաստատ պիտի չ’մնայ, եւ նորանց ապրանքը պիտի չ’տարածուի երկրիս վերայ։ 30  Մութիցը չի հեռանալ նա, նորա ճիւղերը կ’չորացնէ բոցը,ի, եւ նա պիտի ոչնչանայ իր բերանի շունչովը։ 31  Թող ունայնութեան չ’հաւատայ, ինքն իրան է խաբում. որովհետեւ ունայնութիւնն է նորա վարձքը։ 32  Դեռ օրը չէ, նա վախճանվում է. եւ նորա ոստերը չեն կանաչիլ։ 33  Նա դէն է գցում ինչպէս որթն իր ազոխը, կամ ինչպէս ձիթենին թօթափում է իր ծաղիկները։ 34  Որովհետեւ կեղծաւորների ժողովքը ամայի պիտի լինի, եւ կրակը պիտի լափէ կաշառ առնողների վրանները։ 35  Նորանք թշուառութիւնով յղի են եւ անօրէնութիւն կ’ծնեն եւ նորանց ներսը խաբէութիւն է պատրաստում։

Ծանոթագրություններ