Հոբ 16։1-22

16  Եւ Յոբը պատասխանելով ասեց.  Ես սորանց նման շատ բաներ եմ լսել, դուք ամենքդ ձանձրացուցիչ մխիթարողներ էք։  Մի՞թէ վերջ կայ դարտակ խօսքերին, կամ թէ քեզ ի՞նչ է գրգռում որ պատասխանես։  Ես էլ ձեզ նման կ’խօսէի, եթէ ձեր հոգին իմ հոգիի տեղը լինէր. ձեզ դէմ խօսքեր կ’շարադրէի, եւ գլուխս կ’շարժէի ձեզ վերայ.  Զեզ կ’քաջալերէի իմ բերանովը, եւ իմ շրթունքների շարժումը կ’սփոփէր։  Թէ խօսեմ էլ՝ ցաւս չի փարատուիլ. եւ լռեմ էլ՝ ի՞նչ կ’գնայ ինձանից։  Բայց հիմա նա ինձ հոգնեցրել է. դու ամայի ես արել իմ բոլոր ընտանիքը։  Դու ինձ խորշոմացրել ես, սա վկայութիւն է դառել. եւ իմ նիհարութիւնն ինձ դէմ վեր է կացել, երեսիս յանդիմանում է ինձ։  Նորա բարկութիւնը պատառում է եւ թշնամանում ինձ դէմ. նա կրճտում է ինձ վերայ իր ատամներովը, իբրեւ իմ թշնամի սրել է աչքերը ինձ դէմ։ 10  Իրանց բերանը բացել են ինձ վերայ. նախատինքով խփում են ծնօտներիս, մէկտեղ ժողովուել են ինձ դէմ։ 11  Աստուած ինձ մատնել է անզգամին, եւ ինձ գցել է չարերի ձեռքը։ 12  Հանգիստ էի ես, բայց նա ինձ փշուր փշուր արաւ, եւ բռնեց վզիցս ու ջախջախեց ինձ, եւ ինձ նշան շինեց իրան համար։ 13  Ինձ շրջապատեցին նորա աղեղնաւորները, նա ճղոտում է իմ երիկամունքներն եւ չէ խնայում. լեղիս գետինն է թափում։ 14  Նա ինձ պատառում՝ պատառ պատառ է անում. քաջազունի պէս ինձ վերայ է յարձակվում։ 15  Քուրձ փակցրի ես իմ մորթի վերայ, եւ իմ եղջիւրը հողով աղտոտեցի։ 16  Երեսս կարմրոտել է լալուցս. եւ արտեւանունքիս վերայ մահուան ստուեր կայ, 17  Թեւ ձեռքերումս անօրէնութիւն չ’կայ, եւ աղօթքս մաքուր է։ 18  Երկի՜ր, մի ծածկիր իմ արիւնը. եւ թող տեղ չ’լինի իմ աղաղակին։ 19  Հէնց հիմա էլ ահա երկնքումն է իմ վկան, եւ իմ փաստաբանը բարձրերումն է։ 20  Ինձ ծաղր անողներն իմ բարեկամներն են. իմ աչքն արտասվում է դէպի Աստուած. 21  Որ վճռէր մարդիս համար Աստուծոյ դէմ, եւ մարդի որդիին՝ իր ընկերի դէմ։ 22  Որովհետեւ այս մի քանի տարիները կ’վերջանան, եւ ես կ’գնամ այն ճանապարհը, որով ետ չեմ դառնալ։

Ծանոթագրություններ