Հոբ 18։1-21

18  Եւ Բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.  Ե՞րբ պիտի վերջ տաք այդ խօսքերին, հասկացէք, եւ նորանից յետոյ խօսենք։  Ի՞նչու համար անասնի պէս համարուինք, եւ յիմա՞ր լինինք ձեր աչքի առաջին։  Ով իր անձն իրան բարկութիւնովը պատառող, մի՞թէ քո պատճառով պիտի երկիրը ձգուի, եւ ապառաժը փոխադրուի իր տեղիցը։  Անշուշտ պիտի հանգչի ամբարշտի լոյսը, եւ նորա կրակի բոցը լոյս պիտի չ’տայ։  Լոյսը պիտի խաւարէ նորա վրանումը, եւ նորա ճրագը պիտի հանգչի նորա վերայ։  Նորա զօրութեան քայլերը պիտի նեղուինի, եւ նորան պիտի ձգէ իր խորհուրդը։  Որովհետեւ նա իր ոտքերովը ընկել է ուռկանըի, եւ ցանցի վերայ է գնում։  Վարմը կ’բռնէ նորա գարշապարը, լարը կ’զօրանայ նորա վերայ*։ 10  Նորա թակարդը թաքցրուած է հողումը, եւ նորա որոգայթը՝ ճանապարհի վերայ։ 11  Շուրջանակի զարհուրեցնում են նորան արհաւիրք, եւ նորան աստանդական են անում նորա քայլափոխներումը։ 12  Նորա զօրութիւնը պիտի սովածանայ, եւ կորուստը պատրաստ է նորա կշտին։ 13  Ուտէ նորա մորթի կապերը, նորա կապերը մահուան անդրանիկն ուտէ։ 14  Պիտի կտրուի նորա վրանից իր վստահութիւնը, եւ սա նորան պիտի քշէ զարհուրանքի թագաւորի մօտ։ 15  Նորա վրանումը զարհուրանքը պիտի բնակուէ, որովհետեւ նորանը չէ, նորա բնակարանի վերայ ծծումբ պիտի սերմուի։ 16  Տակիցը պիտի չորանան նորա արմատները, եւ վերեւիցը պիտի թոռոմեն նորա ճիւղերը։ 17  Նորա յիշատակը պիտի կորչէ երկրիցը, եւ նորա անունը պիտի չ’լինի հրապարակների վերայ։ 18  Նորան պիտի լուսիցը խաւարի մէջ քշեն, եւ աշխարհքիցը պիտի հալածեն նորան։ 19  Ոչ զաւակ՝ ոչ թոռն պիտի լինի նորա համար իր ազգումը, եւ մի մնացորդ պիտի չ’լինի նորա բնակարաններումը։ 20  Նորա օրուան վերայ պիտի զարմանան ետինները, եւ առաջինները պիտի դողով բռնուին։ 21  Իրաւ որ սա պիտի լինի ամբարշտի բնակարանները, եւ սա է Աստուծուն չ’ճանաչողի տեղը։

Ծանոթագրություններ

18։9 Կամ՝ աւարառուն կ’յաղթէ նորան։