Հոբ 23։1-17

23  Եւ Յոբը պատասխանելով ասեց.  Այսօր էլ դառն է գանգատս, հարուածս ծանր է իմ հառաչանքիցը։  Երանի՜ թէ գիտենայի թէ նորան ինչպէս գտնեմ. կ’գնայի մինչեւ նորա աթոռը։  Կ’տարածէի նորա առաջին իմ դատը, եւ բերանս փաստերով կ’լցնէի։  Կ’գիտենայի այն խօսքերը որ պիտի պատասխանէր. եւ կ’իմանայի թէ ինձ ինչ կ’ասէր։  Մի՞թէ ոյժի շատութեամբը կ’վիճէր ինձ հետ. ոչ. այլ Նա ինձ ուշադրութիւն կ’անէր։  Այնտեղ ուղիղը վիճաբանում է նորա հետ. եւ ես յաւիտեան կ’ազատուէի իմ Դատաւորիցը։  Ահա գնում եմ դէպի արեւելք, եւ նա չ’կայ. եւ դէպի արեւմուտք՝ եւ նորան չեմ նշմարում։  Դէպի հիւսիս՝ իր գործողութիւնումը, եւ չեմ գիտում. հարաւումն է ծածկվում, եւ ես նորան չեմ տեսնում։ 10  Սակայն նա գիտէ իմ ճանապարհը. ինձ փորձելիս՝ ես ոսկիի նման դուրս կ’գամ։ 11  Նորա քայլումը պինդ է իմ ոտքը, նորա ճանապարհը պահել եմ եւ չեմ մոլորուել։ 12  Նորա շրթունքների պատուիրանքներից չեմ շեղուել, իմ կանոնիցն աւելի պահեցի նորա բերանի խօսքերը։ 13  Բայց նա մէկ մտքի վերայ է, ո՞վ նորան կ’դարձնէ. եւ սրտին ուզածն անում է։ 14  Այսպէս նա կ’կատարէ ինձ համար սահմանուածը. եւ սորանց նման շատ բաներ կան նորա մօտ։ 15  Նորա համար նորա ներկայութիւնիցը զարհուրում եմ, մտածելիս վախենում եմ նորանից։ 16  Եւ Աստուած թուլացնում է սիրտս, եւ Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։ 17  Որովհետեւ ես չ’փչացայ խաւարիցն առաջ, եւ իմ առաջին չ’ծածկեց մուրթը։

Ծանոթագրություններ