Հոբ 25։1-6

25  Եւ Բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.  Իշխանութիւնն ու վախը նորա մօտն է. նա խաղաղութիւն է անում իր բարձրերումը։  Մի՞թէ թիւ կայ նորա գունդերին, եւ որի՞ վերայ չէ ծագում նորա լոյսը։  Եւ ի՞նչպէս կ’արդարանայ մարդ Աստուծոյ մօտ, կամ ի՞նչ մաքուր կ’լինի կնկանից ծնուածը։  Տես՝ մինչեւ անգամ լուսինն էլ լուսաւոր չէ, եւ աստղերը մաքուր չեն նորա աչքի առաջին։  Ո՞ւր մնաց մարդը, որ մի որդ է, եւ մարդի որդին՝ որ մի ճճի է։

Ծանոթագրություններ