Հոբ 26։1-14

26  Եւ Յոբը պատասխանելով ասեց.  Ի՜նչ օգնեցիր տկարին. զօրացրի՜ր ոյժ չ’ունեցողի բազուկը։  Ի՜նչ խրատ տուիր իմաստուն չ’եղողին, եւ մե՜ծ իմաստութիւն սովորեցրիր։  Ո՞ւմ ասեցիր այդ խօսքերը, եւ որի՞ շունչը դուրս եկաւ քեզանից։  Ուրուականք բռնվում են երկունքից, տակի ջրերն եւ նորանց բնակիչներն էլ։  Մերկ է դժոխքը Նորա առաջին, եւ կորուստը ծածկոց չ’ունի։  Նա տարածում է հիւսիսը պարապի վերայա, եւ երկիրը կախում է ոչնչի վերայ.  Ծրարում է ջրերը ամպերի մէջ. եւ ամպը չէ պատառվում նորանց տակին։  Նա բռնել է իր աթոռի երեսը, իր ամպը տարածել նորա վերայ։ 10  Սահման է գծել ջրերի երեսին մինչեւ լոյսի ծայրը խաւարի հետ։ 11  Երկնքի սիւները սասանում են, եւ սարսափում են նորա սպառնալիքիցը։ 12  Իր զօրութեամբը շփոթում է ծովը եւ իր գիտութեամբը ջարդում է ամբարտաւանին։ 13  Նորա հոգիովը երկինքը զարդարանք է, նորա ձեռքը կազմել է փախչող Վիշապին։ 14  Ահա սորանք են նորա ճանապարհների ծայրերը, եւ ի՞նչ չնչին բան է նորա վերայ լսուածը, եւ ո՞վ կարող է իմանալ նորա զօրութեան որոտումը։

Ծանոթագրություններ